Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ նվեր է տարել Փաշինյանի պատվիրակությունը Պուտինին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:38 , 11 Սեպտեմբեր 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կոնյակ է տարել։ Այդ մասին գրել է «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։

«Մինչ Փաշինյանը խոսում էր, պատվիրակության անդամներից մեկը դուրս եկավ և կես րոպեից վերադարձավ՝ ձեռքերը մեջքի ետևում։ Ձեռքերում բավականին մաշված դեղին ստվարաթղթե տուփ էր, որի վրա ռուսերեն, և, ամենայն հավանականությամբ, հայերեն գրված էր «հայկական կոնյակ»: Դատելով նրանից, որ տուփը խիստ մաշված ենք, կոնյակը բավականին հին էր»,- գրել է լրագրողը։

Ի դեպ, Lenta.ru-ն, գրելով այս մասին, բավականին հետաքրքիր մի շեշտադրում է արել՝ հիշեցնելով, որ Պուտինը առողջ ապրելակերպի կողմնակից է և հաճախ արտահայտվում է ալկոհոլի օգտագործման դեմ։
«Օրինակ, 2017 թվականի հունիսին նա կշտամբեց «Արտեկ» ճամբարի տնօրենին՝ երեխաներին գինու գործարան էքսկուրսիաների տանելու համար։ «Մեզ ավելի շատ դուր է գալիս կիսելի, հյութի, կեֆիրի համը։ Իսկ մուսկատի քարը ինքներդ օգտագործեք»,- ասել էր Պուտինը՝ նկատի ունենալով Կարմիր քարի սպիտակ մուսկատ գինին, որն արտադրվում է Մասսանդրա գյուղում։ Իսկ նույն տարվա հունիսին Պուտինը Տիվայում հանգստանալու ժամանակ հրաժարվել էր կոնյակից»,- գրել է կայքը։

Այսինքն, հոդվածագիրը փորձել է ակնարկել, որ հայկական պատվիրակության նվերը Պուտինի սրտով չի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սա Հայաստանի համար լուրջ խնդիր է։ Վրաստանը խլո՞ւմ է «հայկական հացը»

Այս հարցը ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը։

6 հրաշալի խորհուրդ՝ մենեջերների համար և ոչ միայն

Ամուսինը բաղնիք է մտնում կնոջ դուրս գալուց անմիջապես հետո։ Այդ պահին հնչում է դռան զանգը։