Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ նավթամթերք է Հայաստանից արտահանվել Իրան. ՖՆ պարզաբանումը

Վերադարձ լուրերի բաժին

17:00 , 15 Փետրվար 2016

Մեր կայքում տեղ գտած Ինչ ենք վաճառում Իրանին և ինչ ենք այնտեղից ներմուծում. ՀՀ-Իրան առևտրի իրական պատկերը հրապարակումը ընթերցողների մոտ հարցեր էր առաջացրել և բուռն քննարկման առարկա դարձել։

Բանն այն է, որ հիմնվելով ՀՀ ֆինանսների նախարարության՝ մաքսային ծառայության տվյալների վրա, հրապարակման մեջ նշել էինք, որ 2014 թվականին Հայաստանից Իրան է արտահանվել 192.5 տոննա «նավթ և նավթամթերք» հոդվածի մեջ մտնող ապրանքատեսակ՝ 214.6 հազար դոլար մաքսային արժեքով։

Ընթերցողների համար զարմանալի էր, որ նավթարդյունաբերություն չունեցող ՀՀ-ից կարող է նավթամթերք արտահանվել Իրան։

Քանի որ մաքսային հաշվետվությունը չէր մանրամասնում, թե կոնկրետ ինչ նավթամթերքի մասին է խոսքը, մենք պարզաբանման համար դիմեցինք ՀՀ ֆինանսների նախարարություն։

«Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ 2014թ.-ին Հայաստանի Հանրապետություն է  ներմուծվել 192 480 կգ արդյունաբերական յուղի հումք, որը վերամշակվելուց հետո արտահանվել է Իրանի Իսլամական Հանրապետություն»,- նշված է ՖՆ պաշտոնական պատասխանի մեջ:

Այսինքն՝ «2710- նավթ և նավթամթերք» ապրանքախմբի մեջ մտնում են ոչ միայն բենզինն ու դիզվավառելիքը, այլև այլ ապրանքներ, այդ թվում՝ տարբեր տեսակի յուղերը։

Հուսով ենք՝ պատասխանեցինք մեր ընթերցողների հարցին։ Ինչպես նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել՝ նման հարցեր բարձրացնելու, հետաքրքրության և առողջ բանավեճի համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մենք միակ երկիրն ենք, որտեղ նվազագույն աշխատավարձը կենսապահովման նվազագույն մակարդակից ցածր է». Աբել Աղանբեգյան

Ըստ տնտեսագետի՝ գնաճի դանդաղումը բնակչության իրական եկամուտների նվազման հետևանք է

«Վախեր տարածելը չի բխում ոչ մեկի շահերից»

Հարցազրույց «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ

 «Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի». Ալեքսանդր Աուզան

Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը հարցազրույցը՝ B4B.am-ին