Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ մակնիշի մեքենաներն են ամենից շատ գրավադրում հայերը

Վերադարձ լուրերի բաժին

12:27 , 05 Հունվար 2018

Ո՞ր մակնիշի մեքենաներն են ամենից շատ գրավադրում ՀՀ քաղաքացիները՝ վարկ վերցնելու համար։ Կարծում ենք՝ յուրաքանչյուր ընթերցող այս հարցի պատասխանը փորձում է գուշակել՝ մտովի գնահատելով, թե ամենատարածված մակնիշները Հայաստանում որոնք ենք։

Նման վիճակագրություն բանկերը և վարկային կազմակերպությունները չեն հրապարակում, քանի որ այն մեծ հաշվով որևէ լուրջ ինֆորմացիա չի պարունակում։ Սակայն զուտ ընթերցողների և մեր հետաքրքրասիրությունը բավարարելու համար մենք խնդրեցինք ՄՈԳՈ ունիվերսալ վարկային կազմակերպությանը մեզ տրամադրել այդ տվյալները՝ իրենց վարկային պորտֆելի հիման վրա։

Նշենք, որ ՄՈԳՈ-ն տրամադրում է միայն ավտոմեքենաների հետ կապված վարկեր։ Իսկ եթե ավելի կոնկրետ՝ տրամադրում է վարկեր ինչպես ավտոմեքենա ձեռք բերելու համար, այնպես էլ՝ ավտոմեքենայի գրավով վարկեր։ Ու չնայած այս ՈՒՎԿ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2017 թվականից, արդեն հասցրել է մեծ քանակով վարկեր տրամադրել։

Ճիշտ է, սա չի արտացոլում ամբողջ երկրի պատկերը, սակայն կարծում ենք՝ հարաբերակցությունները դժվար թե շատ տարբերվեն։

Եվ այսպես, ինչպես տեսնում եք Հայաստանում ամենագրավադրվող մակնիշը Mercedes Benz-ն է. Մոգոյի տրամադրած վարկերի (խոսքը ոչ թե վարկերի ծավալի, այլ քանակի մասին է) 24,1%-ը այս մակնիշ մեքենաների գրավով են։

Երկրորդ տեղում Opel-ն է՝ գրավադրված մեքենաների քանակի 15,8%-ը։ Եռյակը եզրափակում է Nissan-ը՝ 12%։

Այս երեք մակնիշներին բաժին է ընկնում գրավադրված մեքենաների կեսից ավելին։

CARS-chart

Շատ են գրավադրում նաև BMW, Volkswagen, VAZ, Toyota և Mitsubishi մակնիշները։

Ընդհանուր առմամբ, ՄՈԳՈ-ի «գրավային ավտոպարկում» այս պահին հաշվառված են 4 տասնյակ մակնիշներ՝ ամենատարբեր երկրների արտադրության։ Գերթանկարժեք մակնիշներ (օրինակ՝ Maserati կամ Lamborghini) դեռ չկան, բայց ներկայացուցչական դասի այլ մեքենաների պակաս չկա։

Վերջում նշենք, որ Մոգոն հանդիսանում է Mogo AS խմբի անդամ, որը հիմնադրվել է 2012 թ-ին և գործում ենք Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Վրաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Մոլդովայում, Լեհաստանում և Ալբանիայում:

Հայաստանյան Մոգո ՈՒՎԿ ՍՊԸ միակ բաժնետեր է հանդիսանում լատվիական «ԱՍ ԱԼՊՍ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» բաժնետիրական ընկերությունը, որի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 100% սեփականատերը Լատվիայի Հանրապետության քաղաքացի Այգարս Քեսենֆելդսն է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի քննարկումները շարունակվում են

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը

ԿԲ-ն հուշագիր է ստորագրել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ

ԿԲ-ն պաշտոնապես ներառվել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հուշագրի Հավելված Ա-ի ցանկում:

Ամանորի նախաշեմին ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալը կրկնակի աճել է

Ինտերնետ թրաֆիկի ծավալի աճը հիմնականում պայմանավորված է սոցցանցերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների ինտենսիվ շփումներով, ինչպես նաև՝ OTT հավելվածների օգտագործման աճով