Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

18:55 , 17 Սեպտեմբեր 2018

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին

ՀՀ կենտրոնական բանկում գումարվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստը:

Միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, արժութային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Մասնակիցներին ներկայացվել է ՀՀ դրամական փոխանցումների միասնական համակարգը:

Միջոցառման շրջանակում ստորագրվել է ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակման վերաբերյալ համաձայնագիր:

ՀՀ կենտրոնական բանկը և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը ստորագրել են համակարգչային գրոհներին հակազդելու վերաբերյալ համաձայնագիր, ինչը կողմերին կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում փորձի փոխանակման, հանցագործությունների կանխարգելման, տեղեկատվության փոխանակման առավել լայն հնարավորություններ է ընձեռում:

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստին հաջորդել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նախագահությամբ Միջպետական բանկի խորհրդի նիստին քննարկվել են Միջպետական բանկի գործունեության առնչվող ընթացիկ հարցեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԿԲ-ն պարզաբանում է ներկայացրել բանկային գաղտնիքին առնչվող օրենսդրական փոփոխության առնչությամբ

Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Նոր գրանցված աշխատողները վճարել են 6 միլիարդ դրամից ավելի հարկ»,- Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը նշել է, որ անցած տարվա մայիսից մինչև հիմա երկրում գրանցված աշխատողների թիվն աճել է 12 տոկոսով: Նրանց մեջ գերակշռում են 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները:

Արտաքին պետական պարտքը դրսևորում է նվազման միտում

2015 թ.-ից ի վեր առաջին անգամ նկատված միտումը ներկայացրել է վարչապետ Փաշինյանը: