Invalid username or password
Աշխարհի խոշորագույն բանկերը հոռետեսական կանխատեսումներ են արել 2020թ.-ին ԱՄՆ տնտեսության աճի վերաբերյալ։ Սկզբում Goldman Sachs-ը հայտարարել էր, որ ԱՄՆ տնտեսությունը 2020 թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 5% անկում է ունենալու։ Այնուհետև JP Morgan-ը կանխատեսել էր 14% տնտեսության անկում, սակայն հետո վերանայեց այն, և ըստ վերջին կանխատեսման՝ ԱՄՆ ՀՆԱ-ն կրճատվելու է 24%-ով։ Goldman Sachs-ը նույնպես միացավ JP Morgan-ի վերջին կանխատեսմանը։ Սակայն մինչ այժմ ամենահոռետես կանխատեսումը եղել է Morgan Stanley-ինը՝ 30% անկում։
Ժամանակագրորեն աշխարհի խոշորագույն բանկերի կանխատեսումները ունեն հետևյալ տեսքը.
Ինչ վերաբերում է տնտեսության հետագա վերականգնմանը, ապա բանկերի կանխատեսումներով այն ընդանալու է դանդաղ տեմպերով, և ըստ Goldman Sachs-ի տարեկան տնտեսական անկումը կազմելու է 3%: Ըստ ներկայացված վերլուծությունների՝ տնտեսական անկմանը հաջորդող գլոբալ խնդիրը լինելու է գործազրկության մակարդակի կտրուկ աճը։ Goldman Sachs-ի և JP Morgan-ի կանխատեսումների համաձայն՝ արդեն ապրիլի 3-ին ԱՄՆ վիճակագրական կոմիտեն հայտարարելու է միանգամից 700 հազար աշխատատեղի կրճատման մասին։ Իսկ գործազրկության մակարդակը 3,5%-ից դառնալու է 4,2%։ Հաջորդիվ գործազրկության մակարդակի աճը յուրաքանչյուր եռամսյակում կանխատեսվում է 10%, ինչը ամենաբարձր ցուցանիշը կլինի 1940-ականներից ի վեր։
EconoMood
Դիտումներ 1351
Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:
Վարչապետը մասնակցել է «Almaty Digital Forum 2021» համաժողովին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: