Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ կապ ունեն 1998 թ. չկայացած գյուղապահովագրության համակարգը և «Վարկս.էյ էմը»

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը փոքրիկ պատմական ակնարկով անդրադարձել է 1998 թ. տեղի ունեցած իրադարձություններին և զուգահեռներ անցկացրել «Վարկս.էյ էմի» պատմության հետ:
Խուրշուդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Վարկս.էյէմ-ի լիցենզիայի կապակցությամբ մի պատմություն հիշեցի հեռավոր 1998-ից։ Դե, իմ չինովիկական պատմությունները հիմնականում այդ թվից են :)

Պատմական տնտեսական էքսկուրս

Ուրեմն բյուջեում դրված էր գյուղատնտեսական ապահովագրության համակարգ ստեղծելու փող։ Հիմնարկը գյուղնախը բացել էր, ինչ-որ կարգ էին գրել, թե ինչպես պետք է գյուղատնտեսական դեպքերը փոխհատուցվեն. բյուջեն սկզբնական շրջանում իր վրա էր վերցնում վճարները, իսկ հետո, տարիներ անց իբր մյուսները միանում էին։ Պարզագույն պոլիս էր մշակված։
Տնօրենը եկել էր մոտս, որ բյուջեից փողը փոխանցենք, քանի որ սկսել էին պայմանագրեր կնքել գյուղացիների հետ։ Պայմանագրի ցավն էլ տանեմ, գյուղացուց բան չէր գնում, պետությունը վճարում էր պոլիսը, ու եթե աղետ լիներ, «հիմնարկը փոխհատուցում էր»։
Դրեցի հաշվեցի, նայեցի թվերին ու մազերս բիզ-բիզ կանգնեցին։ Ըստ էության, եթե բոլոր գյուղացիները կնքեին այդ պայմանագրերը, ամբողջ ռիսկը մնում էր պետության վրա։
Տնօրենին խնդրեցի տրամադրել այն հաշվարկները, որտեղ կերևա ռիսկ-պրեմիում հաշվարկը։ Նա տնտեսագետ չէր։ Խնդրեցի տալ վիճակագրական տվյալներ, թե ինչքան է եղել գյուղատնտեսությունում բնական աղետներից վնասները։ Բերեց աղյուսակ, որտեղ կար 45 տոկոս թիվը։ Հասկանո՞ւմ եք՝ 45 տոկոսանոց ռիսկ։ Ասում եմ, հասկանու՞մ ես, որ ձեր այս մոդելը նշանակում է, որ մի քանի տարի հետո ամբողջ բյուջեն պետք է միայն այս ուղղությամբ ծախսենք, որ գյուղատնտեսության ամբողջ ռիսկի փոխհատուցումը դրել եք բյուջեի վրա, քանի որ «հիմնարկ» ասածը նույն բյուջեն է։ Դե մորալ հազարդի մասին չէի կարող խոսել (իմ հիշելով մասնագիտությամբ բանասեր էր, պարկեշտ մարդ էր, իր անձի դեմ չեմ գրում սա)։ Գնաց ու թուղթը փոխած բերեց՝ ռիսկերի թիվը իջեցրած։ Ասում եմ, որ չի կարելի վիճակագրական թիվը բռնել ու պարզապես իջեցնել …
Վերջը, հոգնեցի ու գրությամբ ուղարկեցի Ապահովագրության վարչություն, որ իրենք շարունակեն այդ «բիզնես պլանով» զբաղվել։
Եկավ պատասխան, որ այդ «հիմնարկը» լիցենզավորված չի և իրավունք չունի ապահովագրական գործունեությամբ զբաղվել, նրա մինչ այս կնքած պայմանագրերն էլ անօրինական են։ Թեթևացած շունչ քաշեցինք, ու դրանով ավարտվեց այդ արկածախնդրությունը։

Էպիլոգ
ՀՊՏՀ-ում ավարտական հանձնաժողովի անդամ եմ։ Ուսանողներից մեկը պրակտիկա է անցել Գյուղնախում ու ներկայացնում է գյուղատնտեսական ապահովագրության պատմությունը։ Թե՝ ինչպիսի լավ գաղափար ու ծրագիր է եղել ժամանակին, այսինքն՝ 1998-ին, ու ինչ-ինչ հանգամանքներում, ցավոք, ծրագիրը չի իրականացել։ Մեռել էի ծիծաղից՝ պատկերացնելով, թե նախարարությունում ինչ լեգենդներ կան պահպանված։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 24 ժամում՝ 697 նոր դեպք

«Համակարգն արդեն ճկվում է: Սկսում ենք հակահամաճարակային շարժում»,- Նիկոլ Փաշինյան:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր

«Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները: