Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ ծավալի արտարժույթ է շրջանառվում ՀՀ փոխանակման կետերում

Վերադարձ լուրերի բաժին

00:02 , 14 Մայիս 2017

Հայաստանի Հանրապետությունում գործող արտարժույթի փոխանակման կետերի միջոցով 2017 թվականի առաջին եռամսյակում կատարվել է 136.7 մլն դոլարի, 20.6 մլն եվրոյի և 3.5 մլրդ ռուբլու շրջանառություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի մարտ ամսվա տեղեկագրից։

Այս գումարը մեկ արժույթով՝ ԱՄՆ դոլարով ներկայացնելու դեպքում, ստացվում է 216 մլն դոլարի շրջանառություն։

Ինչպես տեսնում եք ներկայացված գծապատկերում, շրջանառության մեծ մասը՝ 63.2%-ը, բաժին է ընկնում ԱՄՆ դոլարին։ Ռուսական ռուբլով կատարված գործարքների ծավալը ընդհանուր 26.7%-ն է, եվրոյով գործարքներինը՝ 10.1%-ը։

currency

Հայաստանի Հանրապետությունում այսօր գործում է 211 արտարժույթի փոխանակման կետ։ Ըստ այդմ կարելի է հաշվարկել, որ 1 փոխանակման կետը ամսական իրականացնում է միջինը  341.3 հազար դոլարի, կամ՝ օրական 11.4 հազար դոլարի շրջանառություն։

Ըստ առանձին արժույթների յուրաքանչյուր փոխանակման կետ օրական կտրվածքով իրականացնում է միջինը 7 200 դոլարի, 1 080 եվրոյի և 184.8 հազար ռուբլու շրջանառություն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Լիդիանի կենսաբազմազանության ծրագրերը ներկայացվել են միջազգային սիմպոզիումին

Սիմպոզիումի եզրափակիչ նիստին Արմեն Ստեփանյանը հանդես է եկել զեկույցով, ներկայացնելով Ամուլսարում կենսաբազմազանության կառավարման փորձը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են #երբիրականանումեներազանքները ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի` թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջնորդի հետ համատեղ շարունակում են զարգացնել անկանխիկ վճարումները երկրում

«Հարկային եկամուտների մեծ մասն ապահովվում է ոչ թե փոքր և միջին բիզնեսի հաշվին, ինչպես պատերի տակ ոմանք խոսում են, այլ հենց խոշորի հաշվին». ՊԵԿ նախագահ

Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների մեծ մասն ապահովում է ոչ թե փոքր ու միջին, այլ խոշոր բիզնեսը