Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ ժամացույց են կրում ֆինանսական աշխարհի ամենաազդեցիկ դեմքերը (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 17 Փետրվար 2017

Ձեռքի  ժամացույցները իրենց գոյության 200 տարիների ընթացքում միշտ համարվել են տղամարդկանց նորաձևության կարևոր կոմպոնենտ։

Բացի բուն գործառույթից՝ ժամանակը ցույց տալուց, ժամացույցը համարվում է որոշ իմաստով նաև արվեստի գործ, որը սերտորեն ներդաշնակվում է կրողի անհատականության և ոճի հետ։

Business Insider-ը` թանկարժեք ժամացույցներ վաճառող Crown and Caliber ընկերության մասնագետների օգնությամբ, պարզել է, թե ինչ ժամացույցներ են նախընտրում ֆինանսական աշխարհի ամենաազդիկ դեմքերը։

Էնթոնի Սկարամուչչի (Anthony Scaramucci), SkyBridge Capital-ի նախկին սեփականատեր

2005 թվականին նա վաճառեց իր հիմնադրած SkyBridge Capital ընկերությունը։ Ոչ վաղ անցյալում խոսակցություններ էին շրջանառվում, որ Սկարամուչչին պաշտոն կզբաղեցնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում, սակայն այս պահին դա դեռ հարցական է։

Breitling Avenger – $5,835

watch1-scaramucci

Քլիֆֆորդ Ասնես (Clifford Asness), AQR Capital

Քլիֆ Ասնեսը ամերիկյան AQR Capital Management համաշխարհային ներդրումային ընկերության համահիմնադիրն է։ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերությունը կառավարում էր 180.6 մլրդ դոլարի ակտիվներ։.

Patek Phillippe Perpetual Calendar – $41,500


watch2-asness

Ուորեն Բաֆեթ (Warren Buffett), Berkshire Hathaway

Ներդրումային բիզնեսի 86-ամյա լեգենդը հայտնի է իր զուսպ (կամ խնայող) բնավորությամբ։ Նա դեռ ապրում է 1957 թվականին 31.5 հազար դոլարով գնած իր տանը և սմարթֆոն չունի։ Սակայն կա մի բան, որը մատնում է Բաֆեթի հսկայական կարողությունը՝ ժամացույցը։

Rolex Day Date President – $34,050

watch3-buffett

Ջեյմս Գորման (James Gorman), Morgan Stanley

Գորմանը Morgan Stanley ամերիկյան ներդրումային բանկի գլխավոր տնօրենն է (բանկի ակտիվները 2015 թվականին գերազանցում էին 787 մլրդ դոլարը)։

Rolex Daytona – $12,198.99

watch4-gorman

 

Ռեյ Դալիո (Ray Dalio), Bridgewater Associates

Ռեյ Դալիոն Bridgewater Associates-ի հիմնադիրն է։ Bridgewater Associates-ը իր կառավարման տակ գտնվող ակտիվների ծավալով աշխարհի խոշորագույն հեջավորման հիմնադրամն է (hedge fund)։ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերությունը կառավարում էր ավելի քան 104 մլրդ դոլարի ակտիվներ։

Իսկ անձամբ իր՝ Դալիոյի կարողությունը մոտ 16.8 մլրդ դոլար է, և նա իրեն թույլ տալ ունենալ ամենաթանկարժեք ժամացույցները։ Սակայն չի խուսափում նաև համեմատաբար էժան ժամացույցներից։

Apple Watch – $269

watch5-Gorman

 

Ստեֆան Շվարցման (Stephen A. Schwarzman), Blackstone Group

Չնայած 10 մլրդ դոլարի հասնող կարողությանը՝ Ստեֆան Շվարցմանը ճչացող ճոխությունների սիրահար չ։ Blackstone Group ընկերության տնօրենը նախընտրում է կրել համեստ  Swatch։

Swatch Sistem51 – $150

Watch6-Schwarzman

 

Դեյվիդ Սոլոմոն (David Solomon), Goldman Sachs

Դեյվիդ Սոլոմոնը Goldman Sachs-ի նախագահն է։ Նա նույնպես ժամացույցի վրա մեծ գումար չի ծախսում։

Shinola Runwell Chronograph – $750

watch7-Solomon

 

 

Սերխիո Էրմոտտի (Sergio Ermotti), UBS

Սերխիո Էրմոտտին UBS Group ֆինանսական ընկերության ղեկավարն է։ Ընկերությունը գտնվում է Շվեյցարիայում, Էրմոտտին էլ նախընտրում է շվեյցարական ժամացույցներ։

Rolex Daytona – $13,995

watch8-Ermotti

 

Լարրի Ֆինք (Larry Fink), Blackrock

Լարրի Ֆինքը աշխարհի խոշորագույն ֆոնդային կառավարիչ BlackRock ընկերության ղեկավարն է (ընկերության ակտիվները գերազանցում են 5 տրիլիոն դոլարը)։

Tag Heuer Grand Carrera – $4,657

watch9-Fink

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս անել, որ բոլոր սառնարանների մեջ հաճախորդը հենց ձերը բացի (ֆոտո)

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր օրինակ է ներկայացրել

Ո՞ր ժամին նշանակել կարևոր հանդիպումները

Եթե կարծում եք, որ հանդիպման արդյունքի հարցում ժամը կապ չունի, սխալվում եք։

Ամենից շատ միլիարդատերեր տված 10 ամերիկյան բուհերը. Forbes

Առաջին տեղում Հարվարդի համալսարանն է։ Այս բուհում սովորածների թվում կա 35 միլիարդատեր