Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ թեմայով է դոկտորական ատենախոսություն պաշտպանել Կարեն Կարապետյանը

Վերադարձ լուրերի բաժին

13:30 , 09 Նոյեմբեր 2016

ՀՀ կառավարության կայքում վարչապետ Կարեն Կարապետյանի կենսագրության մեջ նշված է, որ 2010 թվականին նրան շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։

Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը B4B.am-ին տեղեկացրեց, որ Կարեն Կարապետյանի ատենախոսության թեման է՝ «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հիմնախնդիրները. Տարածաշրջանային ռազմավարությունը և անվտանգության հեռանկարները»:

Այս մասին համապատասխան տեղեկություն կա նաև Հայաստանի ատենախոսությունների համահավաք արխիվում։

atenaxosutyun01

Կարեն Կարապետյանը ատենախոսությունը պաշտպանել է 2010 թվականին, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ:

Կառավարության կայքում նշված է, որ Կարեն Կարապետյանն ունի 32 գիտական աշխատանք։ Դրանք հիմնականում վերաբերում են էներգետիկային և էներգետիկ անվտանգությանը (ինչպես, օրինակ, այս մեկը

Նշենք նաև, որ Կարեն Կարապետյանը 1980-1985թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում և գերազանցությամբ ավարտել այն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ