Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ է սպասվում Մեծ Բրիտանիային հանրաքվեից հետո՝ ըստ Moody’s-ի

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

16:21 , 24 Հունիս 2016

Եվրամիությունից դուրս գալու՝ Մեծ Բրիտանիայի որոշումը կհանգեցնի երկարատև անորոշության,  որը ճնշում կգործադրի երկրի տնտեսական աճի և ֆինանսական ցուցանիշների վրա։ Այպիսի կանխատեսում է արել Moody’s վարկանիշային գործակալությունը հունիսի 24-ին հրապարակված իր զեկույցում։

«Շուկաների արձագանքն արդեն արտացոլվել է բրիտանական ֆունտի կտրուկ արժեզրկման և աշխարհի ֆոնդային բորսաների ցուցանիշների անկման միջոցով։ Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև նոր պայմանավորվածությունների շուրջ ընթացող անորոշությունն աճել է, ինչը, ամենայն հավանականությամբ, կկրճատի ներդրումների հոսքը և կթուլացնի սպառողական ու գործարար վստահության մակարդակը Մեծ Բրիտանիայում։ Իսկ դա իր հերթին բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսական աճի հեռանկարների վրա», — պարզաբանել է Moody’s-ի վերլուծաբան Քոլին Էլլիսը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրենց վարկանիշային գործակալությունը լուրջ բացասական հետևանքներ չի կանխատեսում Եվրամիության էմիտենտների մեծ մասի համար՝ նրանց վարկունակության ռեյտինգի վրա ազդեցության առումով։ Moody’s-ի բազային սցենարը ենթադրում , որ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան բանակցությունների արդյունքում կկարողանան պահպանել գործող առևտրային համաձայնագրերի մեծ մասը։

Brexit-ի հետ կապված պոտենցիալ ռիսկերը միայն Մեծ Բրիտանիայի սուվերեն ռեյտինգին չեն վերաբերում։ Ոչ ֆինանսական կորպորատիվ հատվածում առևտրային խոչընդոտների հնարավոր մեծացումից և վաճառքի ծավալների կրճատումից կարող են տուժել ավտովարտադրողներն ու սննդամթերք արտադրողները։ Իսկ հեռահաղորդակցության, դեղագործության ոլորտի ընկերություններն ու ավիաընկերությունները ավելի շատ ենթակա են կարգավորումների հետ կապված ռիսկերին։

Իսկ Standard&Poors վարկանիշային գործակալության գլխավոր վերլուծաբան Մորից Կրամերը ավելի վաղ The Financial Times-ին ասել էր, որ նոր հանգամանքների ֆոնին Մեծ Բրիտանիայի սուվերեն AAA վարկանիշը արդարացված չէ։

Հիշեցնենք, որ նախօրեին անցկացված ընտրությունների արդյունքում Մեծ Բրիտանիան կողմ է քվեարկել ԵՄ-ից դուրս գալուն, Brexit-ի օգտին վերջնական արդյունքը 51.9 տոկոս է։ «ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկել է 17 մլն 410 հազար 742 ընտրող, անդամակցությունը պահպանելու օգտին՝ 16 մլն 141 հազար 241 ընտրող»,- ասել է Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը: Մասնակցությունը կազմել է 72.2 տոկոս:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։