Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ է նախատեսվում ցեմենտի և կլինկերի պետտուրքերի հարցով

Վերադարձ լուրերի բաժին

15:13 , 24 Մարտ 2020

ՀՀ ազգային ժողովը այսօր առավոտյան քննարկում էր ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը երկարաձգելու մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգելու օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ տեղական արտադրողներին էժան ցեմենտի ներկրումից պաշտպանելու նպատակով կառավարությունը անցյալ տարի նախագիծ ներկայացրեց, որով նախատեսվում էր 1 տոննայի համար 22 հազար դրամ տուրք սահմանել ներմուծվող ցեմենտի և կլինկերի (ցեմենտի հումք) համար։

Հարցը բուռն քննարկման առարկա դարձավ նախ գլխադասային՝ տնտեսական հարցերի հանձնաժողովում, հետո՝ լիագումար նիստերի դահլիճում։

Ի վերջո խորհրդարանը որոշեց փոփոխել կառավարության նախագիծը. ցեմենտի ներկրման տուրքը 22 հազարից նվազեցվեց 14 հազար դրամ, իսկ կլինկերի համար որոշվեց տուրք չսահմանել։

ԱԺ-ն նաև ժամկետային սահմանափակում մտցրեց. տուրքի գործողության ժամկետը սահմանվեց մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը։ Քանի որ 1 շաբաթից այդ ժամկետը լրանում է, և եթե որևէ բան չձեռնարկվեր՝ ներկրվող ցեմենտի տուրքը ավտոմատ կչեղարկվեր։

Սակայն կառավարությունը կարծում է, որ տեղական արտադրողները դեռ պաշտպանության կարիք ունեն և օրենդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ գործող կարգավորումը ևս 3 ամսով երկարաձգելու մասին ( «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը)։

 

«Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ»,- ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ին դրական եզրակացություն տվեց նախագծին՝ առաջարկելով գործող ռեժիմը երկարաձել ոչ թե 3 ամսով, այլ մինչև տարեվերջ։ Հիմնավորումները հետևյալն էին. նախ շուկայում գործող տնտեսվարողների համար պետք է որոշակի կանխատեսելիություն լինի՝ իմանան խաղի կանոնները մինչև տարեվերջ։ Բացի այդ, կառավարությունը ժամանակ կունենա մինչ այդ ԱԺ-ին ներկայացնել խորքային վերլուծություն և համատեղ մշակել երկարաժամկետ ռազմավարական լուծում։

Կառավարությունն ընդունել է այդ առաջարկը։

Նախագիծը ԱԺ լիագումար նիստում քվեարկության կդրվի վաղը և, ամենայն հավանականությամբ, կընդունվի։ Դա նշանակում է, որ մինչև տարեվերջ ներկրվող ցեմենտի համար պետտուրքը կմնա անփոփոխ՝ 14 հազար դրամ մեկ տոննայի համար, իսկ կլինկերի համար տուրք չի չի լինի։

 

Նշենք նաև, որ ԱԺ-ն այս հարցը քննարկում է 24 ժամյա ռեժիմով, այսինքն՝ երկրորդ ընթերցումը տեղի կունենա հաջորդ օրը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: