Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ է խորհրդանշում «Հայաստանի ներդրողների ակումբի» լոգոն

Վերադարձ լուրերի բաժին

16:17 , 15 Մայիս 2017

Այս տարվա մարտի 25-ին տեղի ունեցավ «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ այս տարվա մարտի 25-ին տրվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը:

Մինչ այդ՝ հունվարի 25-ին, ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը այդ օրը պատասխանեցին լրագրողների հարցերին, սակայն մեկ հարց այդպես էլ չհնչեց՝ ի՞նչ է խորհրդանշում «Հայաստանի ներդրողների ակումբի» լոգոն։

Այս հարցի պատասխանը մեզ օգնեց գտնել AMES DESIGN ընկերության հիմնադիր, դիզայներ Արարատ Մկրտչյանը։

Նա նշեց, որ նշանի հիմք է հանդիսացել կանոնավոր վեցանկյունը, որը ներդաշնակության, համաչափության, հարստության և առատության խորհրդանիշ է:

Բացի այդ, երկրաչափական տեսանկյունից՝ կանոնավոր վեցանկյունը խորհրդանշում է արդյունավետություն, քանի որ ցանկացած հարթություն միանման և միաչափ մարմիններով լրացնելու ամենաէֆեկտիվ տարբերակը կանոնավոր վեցանկյունն է: Այդ իսկ պատճառով են, օրինակ, մեղուները նախընտրում վեցանկյունն իրենց «շինությունները» կառուցելիս:

Միաժամանակ նշանի գրաֆիկական տարրերը ձևավորում են C  և I լատիներեն տառերը, «տաք» գույները խորհրդանշում են Հայաստանը, իսկ կայուն և ամուր մեծատառերով գրվածքը շեշտում է ակումբի նպատակներն ու ամբիցիաները:

INV

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացել է

2017 թվականի հունվար-օգոստոսին՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվությունն աճել է 5.5%-ով։

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։