Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ է իրականում կատարվել Ucom-ում

Վերադարձ լուրերի բաժին

11:48 , 27 Ապրիլ 2020

IBS բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր Հայկ Մանասյանը Ucom-ի շուրջ ծավածված իրադարձությունները վերլուծել է բիզնես տեսանկյունից և եզրակացրել, որ Եսայան եղբայրների սկսած գործընթացները, հնարավոր է, անձնային և թե բիզնես շահերից են բխել։

Նա այդ առիթով գրել է. «Ապրիլի 9-ից սկսած ուշադրությամբ հետևում եմ Ucom-ի շուրջ ծավալվող իրադարձությունների ընթացքին։ Դիտելով Հայկ Եսայանի և Գուրգեն Խաչատրյանի հարցազրույցը՝ որոշեցի տեսակետս հայտնել այս ամենի առթիվ։

Նախ, ցանկացած լուրջ թեմայի վերաբերյալ որոշում կայացնելու կամ եզրահանգում անելու ճանապարհին գոյություն ունեն մի քանի այսպես կոչված մենթալ ծուղակներ։ Դրանցից խուսափելու համար դու պետք է նախ՝

1․ Զրոյացնես պրոբլեմը մինչև իր սկզբնական/սաղմնային վիճակը,
2․ Եզրահանգումը կայացնես ոչ թե զգացական, այլ տրամաբանական հենքի վրա,
2․ Ծանոթանաս տարբեր կողմերի տեսանկյուններին,
4․ Վերջնական դատողություններ անես՝ հիմնվելով բավարար փաստերի վրա։

Կարծում եմ՝ բիզնեսում կտրուկ որոշումներ կայացնելիս էմոցիաները միայն խանգարում են։ Ինքս փորձեցի զրոյացնել պրոբլեմը մինչև իր սաղմնային վիճակի, և գոնե ինձ համար պարզ դարձավ, որ պրոբլեմի այդ մակարդակում կարիք չկար հապճեպ և էմոցիոնալ որոշումների, իսկ այս պրոցեսը նախաձեռնող կողմի (խմբ.՝ Եսայան Եղբայրներ) քայլերն, ըստ իս, ավելի զգացական էին, քան նախապես հաշվարկված։

Հարցազրույցների ընթացքում նախաձեռնող կողմը նաև նշում էր, որ միաձուլման կամ կլանման արդյունքում շեշտակի նվազեցվելու էր իրենց բաժնեմասը (խմբ.՝ Եսայան եղբայրների 6%) և դա էր պատճառը, որ իրենց այլ բան չէր մնում, քան փորձել կանխել պրոցեսների այդպիսի ընթացքը՝ էական կորուստներ չունենալու համար։ Այդպես էլ պարզ չդարձավ, սա կորպորատի՞վ շահից բխած քայլ էր, թե՞ անձնական․․․

Հավատացե՛ք, երկուսը մեկում չի լինում։ Կորպորատիվ շահն այլ մոտեցումներ էր ենթադրում և որոշումների կայացման ուրիշ ալգորիթմ։ Հիմա երբ նայում եմ, թե ինչ համակարգաստեղծ ու կարևոր ոլորտի ընկերության հետ է այսպիսի բան տեղի ունենում, համոզվում եմ, որ մեր բիզնես հանրությունը, նույնիսկ պրոֆեսիոնալ հանրությունը, դեռ շատ ճանապարհ ունի անցնելու՝ տրանսֆորմացիոն գործընթացներում ավելի հեռատես ու կորպորատիվ ոգով ու հաճախորդամետ որոշումներ կայացնելու համար։ Կարծում եմ՝ ինձ նման տասնյակ հազարավոր հաճախորդներ, այդ օրերին իրենց վրա են կրել Յուքոմի թերի, իսկ երբեմն էլ պարալիզացված աշխատանքի հետևանքները։ Ամեն դեպում սա հաստատ ընկերության շահերից, առավել ևս՝ հաճախորդների շահերից, չէր բխում։

Մյուս կողմից, երբ նայում ես, թե Ucom-ից բացի (որքան ես գիտեմ մեկ տասնյակից ավելի) ինչպիսի լուրջ ընկերություններ են մտնում «Գալաքսի» ընկերությունների խմբի մեջ, հասկանում ես, որ այդ ընկերությունների գրանցած հաջողությունները բացառապես միայն մեկ անձով չէին կարող պայմանավորված լինել։ Միանշանակ կարող եմ ասել, որ Գալաքսի գրուպի և՛ ռազմավարական ղեկավարումը և՛ օպերացիոն կառավարումը իրականացվում է պրոֆեսիոնալ, գրագետ, հեռատես և բիզնեսում լուրջ ասելիք ունեցող մարդկանց կողմից։

Որպես բիզնես փորձագետ կարող եմ ասել, որ Գալաքսի Գրուպը դիվերսիֆիկացված և կայուն աճող բիզնես ստրատեգիայի հայաստանյան հաջողված օրինակ է։ Եթե խոսում կամ խորհում ենք բիզնես թեմաներից, այն էլ նման համակարգաստեղծ և մուլտիպլիկատորի բարձր գործակից ունեցող ընկերությունների խմբից, անհրաժեշտ է պարզապես վերանալ մեկ անձի գործոնի գերարժեքավորումից, ինչպես հարցազրույցում նշվեց ՝միֆերի աստիճանի հասնող որոշ պնդումներից, և հաջողության արմատները փնտրել բիզնես միավորի կառավարման համակարգի և այդ կառավարումն իրականացնող թոփ մենեջմենթի պրոֆեսիոնալ աշխատանքի մեջ։ Իսկ այդ մասով ժամանակը ցույց է տվել որ Գալաքսի Գրուպի բոլոր բիզնես նախագծերը շատ լուրջ են, հեռանկարային ու կորպորատիվ մշակույթ ձևավորող»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսը և ուլտրամանուշակագույն ճառագայթները

Վարակը կարող է մահանալ ցածր հաճախականությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթի (UVB) ազդեցությամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար»,-վարչապետ

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ աջակցության ծրագրերն իրականացնելիս դժվար է եղել տարբերակել, թե իրականում ով դրա կարիքն ունի, ով՝ ոչ:

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է: