Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ է ամենից շատ արտահանվել Հայաստանից ԵԱՏՄ

Վերադարձ լուրերի բաժին

00:03 , 25 Ապրիլ 2017

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1 մլրդ 246.8 մլն դոլար, որը 17.4%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը։ Այդ թվում՝ արտահանումը հունվար-մարտին՝ 2016-ի հունվար մարտի համեմատ, աճել է 16.5%-ով և կազմել 443.1 մլն դոլար։ Թե որ երկրների և ինչ ապրանքների գծով է աճել արտահանումը մարտ ամսին, դեռևս տվյալներ չկան։

Սակայն հունվար-փետրվարի համար մանրամասն տվյալները՝ ապրանք-երկիր կտրվածքով, արդեն հասանելի են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքից։

Ըստ այդ տվյալների՝ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 65.7 մլն դոլար։ Նույն ժամանակահատվածում ընդհանուր արտահանման ծավալը կազմել է 273.7 մլն դոլար։ Այսինքն՝ արտահանման մեկ քառորդը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին։

Ավելին՝ 2017 թվականի առաջին երկու ամիսներին՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն աճել է 52.8%-ով։

Առաջին հայացքից՝ շատ լավ ցուցանիշ է, ինչը կարող էր օգտագործվել որպես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունավետության փաստարկ։ Սակայն ամեն ինչ այնքան հիանալի չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։

Նախ՝ չափազանց բարձր է կենտրոնացվածությունը՝ ըստ երկրների։ Նշված 65.7 մլն դոլարից 64.6 մլն դոլարը բաժին է ընկել Ռուսաստանին։ Մնացած 3 երկրներ միասին վերցրած արտահանել ենք ընդամենը 1.16 մլն դոլարի ապրանք։ Կարճ ասած, ԵԱՏՄ ասվածը մեզ համար նշանակում է միայն Ռուսաստան։

Ապրանքային կառուցվածքը նույնպես բավականին ուշագրավ է։ Պարզվում է՝ 65.7 մլն դոլարից մեծ մասը թունդ ալկոհոհային խմիչքների (կոնյակի) արտահանումն է։

Այսպես, 2017թ. հունվար-փետրվարին Հայաստանից ԵԱՏՄ արտահանվել է 2.2 մլն բացարձակ լիտրին համարժեք ծավալով թունդ ալկոհոային խմիչք՝ 27.6 մլն դոլար մաքսային արժեքով։ Բնեղեն արտահայտությամբ կոնյակի արտահանումն աճել է 2,1 անգամ, արժեքային արտահայտությամբ՝ 2.2 անգամ։ Կարճ ասած, դեպի ԵԱՏՄ արտահանման տպավորիչ աճը պայմանավորված է հիմնականում կոնյակով։

Իհարկե, լավ է, որ հայկական կոնյակը վերականգնում է 2015 թվականին կորսված դիրքերը եվրասիական շուկայում։ Վատն այն է, որ մյուս ապրանքների կշիռն է փոքր:

exp-eaeu

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարների կողմից ստորագրվել է 2017 թվականի ապրիլի 11-ին: Ենթադրվում է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի մասնակից բոլոր հինգ երկրներից պայմանագրի վավերացման վերաբերյալ ծանուցումներ ստանալուց հետո: Պլանավորվում է, որ դա տեղի […]

ԵԱՏՄ տարածքում կստեղծվի փորձագիտական գրասենյակ՝ ԵԱՏՀ կոլեգիայի ղեկավարությամբ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ Իրանի հետ ազատ տնտեսական գոտու զարգացման գործում». Դմիտրի Մեդվեդևը՝ Մեղրիի ԱՏԳ-ի մասին

Եթե ԵԱՏՄ մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև՝ այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը