Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ էին «գովազդում» ԽՍՀՄ-ում (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

Խորագրեր

EXCLUSIVE

17:50 , 13 Հոկտեմբեր 2015

Ասում են՝ ԽՍՀՄ-ի ժամանակ գովազդ չկար։ Այդպե՞ս է արդյոք։

Եվ այո, և ոչ։

Ճիշտ է՝ հեռուստատեսությամբ գովազդային հոլովակներ չէին պտտվում, սակայն գովազդային բնույթի տեքստեր և կոչեր կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի, հատկապես՝ շենքերի տանիքներին։ Օրինակ՝ «Храните деньги в сберегательной кассе»։

Բացի տանիքներին տեղակայված այդ տառերից՝ խորհրդային ղեկավարությունը նաև նման կոչ պարունակող պաստառներ էր հրապարակում և տարածում։

plakat-006

Դրանց գեղագիտական տեսքը, իհարկե, ճաշակի հարց է։ Սակայն մի բան անվիճելի է. այս պաստառների կոչին հետևած ԽՍՀՄ շատ քաղաքացիներ (այդ թվում մեր հայրենակիցները) վերջում կանգնեցին կոտրած տաշտակի առաջ։ Խնայդրամարկղում նրանց գումարները փոշիացան, և շատերը մինչ օրս հույս ունեն դրանք ինչ-որ ձևով ետ ստանալ։

plakat-005

Սակայն խորհրդային գովազդային պաստառները միայն խնայդրամարկղով չէին սահմանափակվում։ Դրանք վերաբերում էին նաև առանձին կոնկրետ մակնիշի ապրանքների և ծառայությունների։

Օրինակ՝ 1928 թվականին թողարկված այս պաստառը գովազդում է «Южная Бавария» գործարանի արտադրած գարեջուրը։

plakat-002

Կային նաև շամպայն, պովիդլո և այլ ապրանքներ գովազդող պաստառներ։

plakat-011 plakat-010 plakat-009 plakat-007

Իսկ այս մեկը ռեստորանի, կամ ավելի հավանական է՝ ճաշարանի գովազդ է, որտեղ խոստանում են քաղաքակիրթ ձևով սպասարկել յուրաքանչյուր հաճախորդի։

plakat-003

Բացի ապրանքներից և ծառայությունների՝ խորհրդային ագիտպրոպը անդրադառնում էր նաև առանձին մասնագիտությունների, օրինակ՝ վաճառողի կամ կթվորուհու։

plakat-013 plakat-001

Սակայն ինչ խոսք՝ խորհրդային «գովազդարշավի» մեխը քաղաքացուն ուղղված կոչերն ու հորդորներն էին։ Ինչպես օրինակ՝ միանալ կոլտնտեսությանը…

plakat-004

… կամ խելացի ձևով տնտեսվարել։

plakat-012

Եվ իհարկե, այս բոլոր կոչերին հետևելու դեպքում կյանքը պետք է ավելի ուրախ դառնար։

plakat-014

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1 մլն դոլարով ձեռք է բերում «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը»

Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերող ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ցանկանում է ձեռք բերել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» (ԱՄՓ) ընկերությունը։

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե