Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ ենք արտահանում դեպի Վրաստան և ինչ ենք ներմուծում այնտեղից (ցանկ)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

09:04 , 02 Մարտ 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին գոհունակությունհայտնեցին հայ-վրացական հարաբերությունների մակարդակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնեցին խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առևտրաշրջանառությունն ուօգտագործել առկա ողջ ներուժը։

Իսկ ի՞նչ պատկեր ունենք Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառության ուղղությամբ, որքան է ծավալը, ինչպես է այն փոխվել, ինչ ենք արտահանում հարևան երկիր և ինչ ենք այնտեղից ներմուծում։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը 2016 թվականին կազմել է 245.3 մլն դոլար։ Նախորդ տարվա՝ 2015 թվականի համեմատ, առևտրաշրջանառություննաճել է 27.7%-ով։

Վրաստանին բաժին է ընկնում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 4.8%-ը (2015 թվականին 4.1% էր)։ Այսինքն՝ Վրաստանը մեր չորրորդ առևտրային գործընկերն է։

Նշենք, որ Վրաստանն այն քիչ թվով երկրներից է, որի հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն ունի դրական հաշվեկշիռ՝ ավելի շատ արտահանում ենք, քան ներմուծում։

Այսպես, 2016 թվականին Հայաստանից Վրաստան արտահանումն աճել է 17.3%-ով և հասել մոտ 147 մլն դոլարի։

Ներմուծումը նույն ժամանակահատվածում աճել է 47.2%-ով և կազմել 98.3 մլն դոլար։

Իսկ ի՞նչ ենք արտահանում դեպի Վրաստան և ինչ ենք ներմուծում այնտեղից։

2016 թվականի երտաքին առևտրի այս տվյալները՝ ապրանք-երկիր կտրվածքով, հասանելի են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։ Դրանց հիման վրա մենք կազմել ենք Վրաստան արտահանվող և այդ երկրից ներմուծվող ապրանքների տասնյակը՝ ըստ մաքսային արժեքի։

Հայաստանից Վրաստան արտահանման մեջ առյուծի բաժինը պղնձի հանքաքարն է։ 2016-ին արտահանել ենք 95.4 մլն դոլարի պղինձ, որը դեպի Վրաստանարտահանման 2/3-ն է կազմում։ Անցած տարի արտահանել ենք նաև 7.8 մլն դոլարի ծխախոտ, 5.3 մլն դոլարի ապակյա տարաներ և այլ ապրանքներ։

GEO-EXP

Իսկ ի՞նչ ենք ներմուծել Վրաստանից 2016 թվականին։ Ըստ արժեքի՝ ներմուծման ամենախոշոր հոդվածը թունդ ալկոհոլային խմիչքներն են՝ 20.8 մլն դոլար (սրանց մեջ մտնում են օղին, կոնյակը և վիսկին)։ Երկրորդ տեղում ազոտական պարարտանյութերն են (14.6 մլն դոլար), հետո էլեկտրաէներգիան (8.9 մլն դոլար)։

GEO-IMP

ԵՏՀ տվյալների բազայի հիման վրա՝ մենք մշակել ենք 2016 թվականին Հայաստանից Վրաստան արտահանված և Վրաստանից ներմուծված ապրանքների ամբողջական ցանկը՝ քանակներով և արժեքներով։ Այն կարելի է ներբեռնել այստեղից՝ B4B-ARM-GEO-trade։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։