Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ ենք արտահանել այս տարի և որ ապրանքների արտահանումն է ամենից շատ աճել

Վերադարձ լուրերի բաժին

09:05 , 04 Սեպտեմբեր 2017

2017 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 185.1 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 974.3 մլն դոլարի դիմաց։ Տարվա յոթ ամիսների կտրվածքով՝ արտահանման ծավալն աճել է 21.6%-ով։

Ի՞նչ ենք արտահանել։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից կազմված արտահանման 20 խոշորացված ապրանքախմբերի ցանկի՝ իր ծավալներով առաջինը հանքահումքային արտադրանքն է՝ 367.2 մլն դոլար։

Արտահանման երկրորդ խոշոր ուղղությունը պատրաստի սննդի արտադրանքն է՝ 277.5 մլն դոլար։

Այս երկու ապրանքախմբերին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման կեսից ավելին։

Երրորդ տեղում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը՝ 171.2 մլն դոլար։

Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 153.5 մլն դոլար։

Արտահանվող ապրանքների հնգյակը եզրափակում են մանածագործական իրերը՝ 65.5 մլն դոլար։

export2

Իսկ ինչպես են փոխվել առանձին ապրանքների արտահանման ծավալները։

Տոկոսային արտահայտությամբ, 2017 թվականի հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամենից շատ՝ 2.6 անգամ աճել են մեքենաների և սարքավորումների արտահանման ծավալները՝ 9.7 մլն դոլարից հասնելով 25.6 մլն դոլարի։

Քիմիական արդյունաբերության արտադրանքի արտահանումն աճել է 77.9%-ով, փայտինը և փայտյա իրերինը՝ 66.4%-ով։

Export1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: