Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ աշխատանքներ են կատարվել 2015-ին՝ արդյունաբերության զարգացման և առևտրի քաղաքականության ուղղությամբ

Վերադարձ լուրերի բաժին

15:36 , 24 Դեկտեմբեր 2015

Դեկտեմբերի 23-ին` «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում, տեղի է ունեցել «2015 թվականին Հայաստանի արդյունաբերության զարգացման և առևտրի քաղաքականության ուղղությամբ իրականացրած աշխատանքի ամփոփում» թեմայով մամուլի ասուլիսը:

Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը և նախարարության աշխատակազմի առևտրի և շուկայի կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՆՔ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արդյունաբերության ոլորտի արտադրական, իրացման և արտահանման ծավալները
Համաձայն ԱՎԾ ցուցանիշների` 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1177.4 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 4.6%-ի աճ:
2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 1086.7 մլրդ դրամի արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4.6%-ով: Արտահանվել է 430 մլրդ դրամի արտադրանք, որից ԱՊՀ` 66.3 մլրդ դրամի, իսկ այլ երկրներ` 360.7 մլրդ դրամի արտադրանք, արտահանման աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 11.1%:
Արդյունաբերական ոլորտների շուրջ 2567 ընկերություններում ներառված են ավելի քան 80 հազ. աշխատողներ:
Նշված ժամանակահատվածում աճ են արձանագրվել հետևյալ ոլորտներում`
♦ Հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործող ընկերությունները թողարկել են 232.2 մլրդ դրամի արտադրանք` արձանագրելով 42.7%-ի աճ: Արտահանվել է 143.7 մլրդ դրամ, աճը կազմել է 50.2%:
♦ Մշակող արդյունաբերության ընկերություններն արտադրել են 672.4 մլրդ ՀՀ դրամի արտադրանք` արձանագրելով 4.2% անկում:
♦ Էլեկտականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը կազմել է 186.4 մլրդ դրամ` արձանագրելով 3.7% աճ:
2015 թվականին մեկնարկել են 22 ընկերություններ (համեմատաբար խուշոր), որոնց կողմից իրականացված ներդրումների ծավալը կազմել է 65-70 մլրդ ՀՀ դրամ, ստեղծված աշխատատեղերի քանակը` շուրջ 2600:
Արդյունաբերական քաղաքականություն
♦ Հաշվի առնելով, որ պետությունը կարևորում է արդյունաբերության դերակատարումը տնտեսության զարգացման գործում` 2015 թվականի հունվարից ուժի մեջ է մտել «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով հաստատվել են համապատասխան ենթաօրենսդրական ակտեր:
♦ Հաստատման փուլում է գտնվում արդյունաբերության զարգացման 2016-2020թթ. պետական ծրագիրը, որը կնպաստի արդյունաբերության ոլորտը զարգացման նոր մակարդակի բարձրացմանը:
♦ Արդյունաբերաական ընկերությունների գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով հաստատվել կամ քննարկման փուլում են գտնվում մի շարք իրավական ակտեր:
♦ 2015թ. ընդունվել է օրենք, որը հնարավորություն է տալիս սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն ծավալող սուբյեկտներին ազատելու հարկերից, ինչպես նաև նշված օրենքում կատարվել է փոփոխություն, համաձայն որի ցանկում կարող են ներառվել նաև սահմանամերձ քաղաքային համայնքներ:
Արդյունաբերական քաղաքականության իրականացման արդյունքում մի շարք արդյունաբերական կազմակերպություններ ստացել են պետական աջակցություն տարբեր ուղղություններով, ինչը դրական է ազդել այդ ընկերությունների` արտահանման և արտադրության ծավալների աճի վրա, մասնավորապես.
♦ Ներդրումային ծրագրերի ԱԱՀ-ի երեք տարով հետաձգում. 2015թ. ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանացել 5 ներդրումային ծրագրեր`  ներդրումների չափը` 6.38 մլրդ ՀՀ դրամ, հետաձգված ԱԱՀ` շուրջ 1.27 մլրդ ՀՀ դրամ (սննդամթերքի, խմիչքների, տեքստիլ և այլ արտադրության ոլորտներ):
♦ Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015թ. ընթացքում արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորման,  օտարերկրյա պետությունում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորման, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության և այլ նպատակներով աջակցություն են ստացել արտահանման ուղղվածություն ունեցող 106 ընկերություններ:
♦ Իրականացվել է հանրապետության արդյունաբերական  ոլորտի ընկերությունների գործունեության մոնիթորինգ, որի արդյունքում ընկերությունների արտադրական ցուցանիշների վերաբերյալ հավաքված օպերատիվ տեղեկատվության հիման վրա ամփոփվել են ոլորտի արտադրական ցուցանիշներն ու կատարվել համապատասխան վերլուծություններ: Վերլուծությունների արդյունքում ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են վերջիններիս կողմից բարձրացված խնդիրները, որոնց հետագայում տրվել են համապատասխան լուծումներ:
♦ Իրականացվել են ոլորտային քննարկումներ, մասնավորապես` ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության, թեթև արդյունաբերության, հանքարդյունաբերության և այլ ոլորտների: Ոլորտային քննարկումների ընթացքում մասնավոր հատվածի հետ քննարկվել են առկա խնդիրները և դրանց տրվել են համապատասխան լուծումներ:
♦ Աշխատանքներ են իրականացվել ԵԱՏՄ և երրորդ երկրների ու տեղական ընկերությունների միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ, մասնավորապես կոոպերացիոն կապերի զարգացման և համատեղ արտադրություններ կազմակերպելու ուղղությամբ:
♦ Աշխատանքներ են իրականացվել հանրապետությունում արդյունահանվող հումքի առավել խորը վերամշակման ուղղությամբ:

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՆՔ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ արտաքին առևտրի քաղաքականություն
2015 թվականի ընթացքում արտաքին առևտրի ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է եղել գործարարների համար բարենպաստ պայմանների ապահովմանը, արտաքին շուկաներում հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմների ապահողմանը, իսկ ներքին շուկայում` հավասար մրցակցային դաշտի ձևավորմանը:
Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն /ԵԱՏՄ/ անդամակցությամբ պայմանավորված, առաջնահերթ ուշադրություն է դարձվել նոր պայմաններում իրավական դաշտի ձևավորմանը, որն ուղղված կլինի նաև հայ գործարարի շահերի պաշտպանությանը: Իրականացվել են  մի շարք միջոցառումներ, մասնավորապես` սակագնային և ոչ սակագնային  կարգավորման ոլորտներում ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցման ուղղությամբ, մշակվել և ընդունվել են  մի շարք իրավական ակտեր:
2015 թվականին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվել է GSP Արտոնությունների ընդհանրացված համակարգից /GSP/ օգտվելու հնարավորությունը: Ներկայումս Հայաստանն օգտվում է նաև Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի Արտոնությունների ընդհանրացված համակարգ /GSP/ արտոնյալ ռեժիմից, ինչն ապահովում է Հայաստանում արտադրված մի շարք ապրանքների համար զեղչված կամ 0-ական մաքսատուրքերով մուտք վերոնշյալ երկրների շուկաներ: Հարկ է նշել, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող  Արտոնությունների ընդհանրացված համակարգ /GSP+/ առևտրային ռեժիմն ապահովում է շուրջ 6400 տեսակի հայկական ապրանքների`  եվրոպական շուկա զրոյական կամ ցածր մաքսատուրքի դրույքաչափերով արտահանելու հնարավորություն:

Արտաքին առևտրի վիճակագրություն
Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2015 թվականի  հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշների` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի /ըստ առևտրաշրջանառության/ հիմնական գործընկեր երկրներն են` Ռուսաստանի Դաշնությունը /989.6 մլն ԱՄՆ դոլար/, Չինաստանը /399.9 մլն ԱՄՆ դոլար/, Գերմանիան /284.3 մլն ԱՄՆ դոլար/,  Իրանը /227.6 մլն ԱՄՆ դոլար/, Իտալիան /162.6 մլն ԱՄՆ դոլար/:
Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 3901.0 մլն ԱՄՆ դոլար,  ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.4 0 %-ով  /2014 թվականի հունվար-հոկտեմբերին այն կազմել է 4898.5 մլն. ԱՄՆ դոլար/:
2015 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի Հանրապետություն արտահանումը կազմել է 1223.4 մլն ԱՄՆ դոլար,  ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.2 %-ով /2014 թվականի հունվար-հոկտեմբերին այն կազմել է 1250.5  մլն ԱՄՆ դոլար/:
2015 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի Հանրապետություն ներմուծումը կազմել է 2677.5 մլն ԱՄՆ դոլար,  ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 26.6%-ով /2014 թվականի հունվար-դեկտեմբերին այն կազմել է 3648.0 մլն.ԱՄՆ դոլար/:

Սպառողական շուկա
2015 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նվազել է ներքին առևտրի շրջանառությունը` կազմելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հանդեպ  93.6%:
Նշենք, որ դրա հետ մեկտեղ ավելացել է առևտրի օբյեկտների քանակը` կազմելով 17039 օբյեկտ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 16450 օբյեկտ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գյուղատնտեսությունը՝ 2017 թվականին. որքան արտադրանք են տվել Երևանն ու մարզերը

Ամենից շատ գյուղատնտեսական արտադրանք 2017 թվականին տվել է Արմավիրի մարզը՝ 182.3 մլրդ դրամ կամ ընդհանուր ծավալի 20.1%-ը

Տաքսիների ուղևորները պակասում են

2016 թվականի համեմատ՝ տաքսիների ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 11.7%-ով։

«Այս տարի 5-7%-ից պակաս աճ չենք ունենալու». Դավիթ Սարգսյան

Ամբողջ աշխարհում սկսվել է տնտեսական աճի ժամանակաշրջան։ Չկա որևէ տարածաշրջան, որտեղ անկում կամ լճացում է