Invalid username or password
Նավթի շուկայում «գնային պատերազմն» ՕՊԷՔ+ի մասնակիցների գործարքի ձախողումից հետո բարդանում է աշխարհում կորոնավիրուսի բռնկմամբ, մեկ բարելի դիմաց 40 դոլարից ցած գնի պայմաններում նավթի ճյուղի մասնակիցներին գործարարության լուրջ վերակազմավորում է սպասում: Այդ կարծիքն են հայտնել Մեծ Բրիտանիայի Wood Mackenzie վերլուծական ընկերության փորձագետները՝ նավթի գների եւ աշխարհի շուկաների կտրուկ անկման առնչությամբ:
Մարտի 9-ին նավթային գնանշումները կտրուկ իջան այն նորություններից հետո, որ մարտի 6-ին ՕՊԷՔ+-ի նիստի արդյունքներով մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ ո՛չ գործարքի պարամետրերի փոփոխման, ո՛չ Էլ դրա երկարաձգման հարցում: Wood Mackenzie-ի ավագ փոխնախագահ Թոմ Էլաքոթի խոսքով՝ դա առաջին պատերազմը չէ նավթի շուկայում, վերջինը շուկայի մասնակիցները տեսել են 2015 – 2016 թվականներին, երբ կարտելի մասնակիցները չկարողացան համաձայնության գալ հանույթի բաժնեմասի վերաբերյալ: «Բայց այժմ նավթի պահանջարկը թուլացած է կորոնավիրուսի բռնկման պատճառով, որը ճնշում է համաշխարհային տնտեսության աճը»,- նշել է նա ՌԻԱ Նովոստին: Փորձագետների կարծիքով՝ գների խիստ անկումը կարող Է դառնալ «ճյուղի խորը վերակազմավորման նոր փուլ», որը նման կլինի այն փոփոխություններին, որոնք ինդուստրիան անցավ 1990-ական թվականների վերջին: Վերլուծական ընկերության մաննագետները կարծում են, որ եթե նավթի գները մնան բարելի դիմաց 40 դոլարից ցածր մակարդակում, ապա շատ ընկերություններ ստիպված կլինեն դիմել ծախսերի խիստ կրճատումների, սառեցնել նոր նախագծերի գործարկումը, ներառյալ՝ նոր հանքավայրերի հետախուզումը:
Արմենպրես
Դիտումներ 1295
Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:
Վարչապետը մասնակցել է «Almaty Digital Forum 2021» համաժողովին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: