Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպիսին է վերաբերունքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ (գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին

20:47 , 14 Հունիս 2018

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ Այս օրերին կուտակայինի թեման բուռն քննարկվում է։ Ոմանք ողջունում են Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտեցումը՝ ուժի մեջ թողնել պարտադիր բաղադրիչը, ոմանք էլ գտնում են, որ պարտադիր բաղադրիչը ընդհանրապես պետք է չլինի, կամ գոնե դրա ներդրումը հետաձգվի մեկ տարով։

Պարտադիր բաղադրիչին դեմ արտահայտվողները պնդում են, որ հասարակության մեծ մասը դեմ է այս նախաձեռնությանը։ Ավելին, պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող մի խարք ակտիվիստներ օնլայն հարցումներ են անում ֆեյսբուքի իրենց էջերում, որոնց արդյունքներով 80%-ը դեմ է կուտակայինին։

Սակայն ֆեյսբուքյան հարցումը պրոֆեսիոնալ հարցում չի կարող համարվել։

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի նկատմամբ վերաբերմունքի հետ կապված պրոֆեսոնալ հարցում անցկացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից, որի արդյունքները արտացոլված են «Կովկասյան Բարոմետր 2017» զեկույցում։

Այսպես, ըստ այս զեկույցի, 2017 թվականին կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը բոլորովին հավանություն չեն տվել հարցվածների 41 տոկոսը։ 16%-ը ավելի շուտ հավանություն չեն տվել համակարգին։ 23%-ը չեզոք դիրքորոշում ունի։ 14%-ը ավելի շուտ կողմ է, 4%-ը`ամբողջությամբ կողմ։

pension1
Պակաս կարևոր չէ նաև դինամիկան։ Օրինակ, 2015 թվականին կուտակային համակարգին բոլորովին դեմ էին հարցվածների 52%-ը։ Այսինքն, 2 տարվա ընթացքում այս համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող մարդկանց թիվը նվազել է 11 տոկոսային կետով։

2018 թվականի արդյունքները կհրապարակվեն հաջորդ տարի։ Որոշ կարծիքների համաձայն՝ կուտակային համակարգի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող մարդկանց թիվը կաճի, քանի որ տեղի է ունեցել հեղափոխություն, իսկ վատ վերաբերմունքը զգալի չափով պայմանավորված էր նախկին իշխանությունների նկատմամբ վստահության ցածր մակարդակով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

Հայաստանի մարդկային կապիտալը. Նախավերջին տեղը՝ ԱՊՀ-ում

Գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների