Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես Porsche-ն Խոր Վիրապն ու Արարատը «նվիրեց» հնդիկներին (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

22:04 , 10 Հուլիս 2016

Porsche ավտոարտադրողը գովազդային «Porsche Marriage» կոչվող գովազդային հոլովակ է թողարկել, որտեղ ներկայացվում է Խոր Վիրապը՝ Արարատ լեռան ֆոնին։ Ամբողջ աբսուրդն այն է, որ տիտրերում որպես տեղանք նշվում է «Կիննաուր, Հնդկաստան»: Թե ինչպես են հայկական Խոր Վիրապն ու Արարատը «հայտնվել» Հնդկաստանում, անհասկանալի է։

R&B Partners կազմակերպությունը ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելով PorscheAG-ին ներողություն խնդրել թույլ տրված սխալի համար։

Ընդ որում, որ հոլովակը տեղադրված է ոչ թե Porsche-ի հիմնական յութուբյան ալիքում, այլ այդ ընկերության հոլանդական ներկայացուցչության էջում։ Հոլովակն էլ պատրաստվել է հոլանդացիների կողմից։ Ռեժիսորն է Դանիել Սիսթմանը (Daniel Systma):

Հոլովակը Youtube-ում տեղադրվել է ապրիլի 21-ին և հավաքել է ավելի քան 80 հազար դիտում։

Տեսանյութի տակ, ինչպես և սպասվում էր, բազմաթիվ մեկնաբանություններ են զետեղվել, որոնցում նշվում է, որ հոլովակում Խոր Վիրապն է և Արարատը։ Սակայն ընկերության յութուբյան ալիքը որևէ կերպ չի արձագանքել մեկնաբանություններին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սա Հայաստանի համար լուրջ խնդիր է։ Վրաստանը խլո՞ւմ է «հայկական հացը»

Այս հարցը ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը։

6 հրաշալի խորհուրդ՝ մենեջերների համար և ոչ միայն

Ամուսինը բաղնիք է մտնում կնոջ դուրս գալուց անմիջապես հետո։ Այդ պահին հնչում է դռան զանգը։