Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես IMF-ը «ալեկոծեց» Հայաստանի տնտեսագիտական հանրությունը

Վերադարձ լուրերի բաժին

11:46 , 10 Հունվար 2020

Տնտեսագետ, «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը Ֆեյսբուքում գրել է.
«Երկար ժամանակ fb-ում չէի, բայց մամուլից լսել էի վարչապետի հայտնի գրառման և դրա շուրջ ծավալվող քննարկումների մասին։ Այսօր scroll անելուց հասկացա, որ ինչ-որ բան չասված է մնացել՝

1. Փորձը ցույց է տալիս, որ IMF-ի, WB-ի, ADB-ի ու նման կառույցների տվյալները, հատկապես կանխատեսումների մասով, հաճախ իրականությունից հեռու են (պատճառների մասին մի ուրիշ առիթով կասեմ), հետևաբար դրանք պետք չէ հալած յուղի տեղ ընդունել (խոսքս վերաբերում է երկու կողմին)։

2. Վստահ եմ, որ վարչապետը՝ ինքն անձամբ չի այդ “բացահայտումը” արել, ինչ-որ մեկը տեղեկանքը պատրաստել տվել է՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար “подставка” անելով նրան, ու նույնիսկ չի ստուգել, որ ըստ այդ նույն աղբյուրի 2018թ-ին տվյալ ցուցանիշը Վրաստանում պետք է $4,350 լիներ, այն ինչ փաստացի արձանագրվել է $4,722 (ճշգրտ.):

3. Թեև մինչև փետրվարի վերջ 2019թ-ի նախնական փաստացի ցուցանիշները կհայտարարվեն, այս գիշերվա կեսին չալարեցի հունվար-սեպտեմբերի փաստացի ցուցանիշներով ու 4-րդ եռամսյակի կանխատեսումներով դրեցի-հաշվեցի. չենք անցնում ։( Ճիշտ է Վրաստանը ՀՆԱ-ի իրական ծավալի աճով մեզ զգալի զիջում է, լարին արժեզրկվել է մոտ 12%-ով, բայց դեֆլյատորը բարձր է (օր. 3-րդ եռամսյակում 7.2%, երբ ՀՆԱ-ի հավելաճը եղել է 5.2%), ինչը մեղմում է 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի անվանական մեծության անկումը, իսկ 2018թ-ին Վրաստանը 12.8%-ով մեզնից առաջ էր։

Այս գրառման շրջանակում այսքանը։

Շարունակելի»

 

123

18.09.2020: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները

Սեպտեմբերի 7-13-ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.7 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

Մինչև 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար: