Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես Amazon-ը «ստիպեց» գրախանութներին մեկ գիրք առաքել. Գործարարների հնարամիտ քայլերից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

21:15 , 27 Մայիս 2018

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

* * *

Ժամանակին Amazon-ը շատ փոքր ընկերություն էր, և սկզբում հաճախորդները կայքից գիրք էին պատվիրում, Բեզոսն էլ այդ նույն գիրքը գրախանութներից էր պատվիրում, ստանում, տեղավորում էր պահեստում ու հետո առաքում հաճախորդներին։

Բայց մի խնդիր կար։ Գրքի խանութները կամ դիստրիբյուտորները պահանջում էին, որ միանգամից 10 գիրք պատվիրի, որ առաքեն, այլ տարբերակ չկար։ Բայց Բեզոսին էլ այդ պահին 1 գիրք էր պետք, ի՞նչ անել։ Բեզոսը հանձնարարում է իր աշխատողներին գտնել ամենահազվագյուտ հանդիպող ու ընդհանրապես պահանջարկ չունեցող նեղ մասնագիտական գրքեր։

Եվ այդ ժամանակ, ենթադրենք իրենց պետք էր “Անասնաֆերմա” գիրք, այդ գրքի հետ 9 հատ հազվագյուտ հանդիպող գրքեր էին պատվիրում դիստրիբյուտորից։ Արդյունքում դիստրիբյուտորն ուղարկում էր “Անասնաֆերմա” գիրքը և մի նամակ էր գրում, որտեղ ներողություն էր խնդրում, որ մյուս 9 պատվերները չի կարողացել գտնել և ուղարկել։ Եվ մարդը հասնում էր իր նպատակին, ուզած գիրքն իրեն էին ուղարկում ու մի բան էլ ներողություն էին խնդրում, որ մնացածը չկարողացան ուղարկել։)

Միշտ էլ լուծում գտնվում է, մտածեք։

Կարդացեք նաև՝ Ինչու՞ են ռեստորաններում ափսեները մեծ, կամ Դելբյոֆի խաբկանքը (նկարներ)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»-ում. Lurer.com

Այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը

Ինչու թիմ Թիմ Մարտինը որոշեց իր ընկերությունն անվանել Wetherspoon

Ընկերությունը Մեծ Բրիտանիայում ունի 764 փաբ, 16 հյուրանոց և 20,000 աշխատակից։

«Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին

OCCRP-ի հետաքննությունների համար հիմք է հանդիսացել մի շարք միջազգային լրատվամիջոցներին անանուն աղբյուրների կողմից տրամադրված բանկային փաստաթղթերը: