Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես և ում են վարկավորել Հայաստանի բանկերը 2017 թվականին

Վերադարձ լուրերի բաժին

10:47 , 28 Փետրվար 2018

2017 թվականի ընթացքում հայաստանյան առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը զգալի աճ է գրանցել։ Այսպես, ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի վերջի դրությամբ հանրապետության 17 առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 373.6 մլրդ դրամ՝ 2016թ. դեկտեմբերի 2 տրլն 44 մլրդ դրամի դիմաց։

Այսինքն, 1 տարվա կտրվածքով վարկերի ծավալն աճել է 329.4 մլրդ դրամով կամ 16.1%-ով։ Ընդ որում, դրամային վարկերն ավելի արագ են աճել, քան արտարժույթով տրամադրված վարկերը։ Այսպես՝ դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 192.5 մլրդ դրամով կամ 27.4%-ով, իսկ արտարժույթով տրամադրված վարկերինը՝ 136 մլրդ դրամով կամ 10.2%-ով։

Չնայած դրամային վարկերի առաջանցիկ աճին՝ վարկերի դոլարայնացման մակարդակը շարունակում է բարձր մնալ։ Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի 37.8%-ն է (896.5 մլրդ դրամ) ՀՀ դրամով, մնացած 62.2%-ը (1 տրլն 477.1 մլրդ դրամ)՝ արտարժույթով է։ Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի դեկտեմբերին արտարժութային վարկերի կշիռն ավելի մեծ էր՝ 65.6%: Ինչպես տեսնում եք Գծապատկեր 1-ում, վարկերի աճի հիմնական մասը տեղի է ունեցել 2017 թվականին։

LLOANS1

Իսկ ո՞ր ոլորտների վարկավորումն է ակտիվացել։ Տնտեսության 9 ոլորտներից երկուսի գծով՝ գյուղատնտեսության և տրանսպորտի ու կապի, վարկային պորտֆելների ծավալները նվազել են։ Մասնավորապես, տրանսպորտի և կապի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը նվազել է 7.5%-ով կամ 5.6 մլրդ դրամով։ Իսկ գյուղատնտեսությանը տրամադրված վարկերը նվազել են 4.8 մլրդ դրամով կամ 3.6%-ով։

Մնացած ոլորտներում տրամադրված վարկերի ծավալն աճել է։ Բացարձակ մեծությամբ՝ ամենից շատ աճել է առևտրի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը՝ 83.8 մլրդ դրամով (24.9%-ով)։ Սպառողական վարկերի պորտֆելն աճել է 77.1 մլրդ դրամով (17.8%-ով), այլ վարկերինը՝ 78.4 մլրդ դրամով (46.8%-ով)։ Զգալի չափով աճել է նաև շինարարության ոլորտին տրամադրված վարկերի ծավալը՝ շուրջ 41 մլրդ դրամով կամ 39.8%-ով:

LLOANS2

Փոփոխությունների արդյունքում ՀՀ բանկերի կողմից տրամադրված վարկերի ոլորտային կառուցվածքն էապես չի փոխվել։ Ամենամեծ տեսակարար կշիռն ունեն սպառողական վարկերը՝ 21.5% կամ 511.4 մլրդ դրամ։ Երկրորդ տեղում արդյունաբերությունն է. այս ոլորտին տրամադրված վարկերի ծավալը 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 426.2 մլրդ դրամ։

Այնուհետև հաջորդում են առևտրի ոլորտը (419.6 մլրդ դրամ), այլ վարկերը՝ 246.1 մլրդ դրամ, սպասարկման ոլորտը (217.4 մլրդ դրամ) և հիպոթեքային վարկերը (209 մլրդ դրամ)։ Ամենափոքրը տրանսպորտի և կապի ոլորտին տրամադրված վարկերի ծավալն է՝ 68.6 մլրդ դրամ։

LLOANS3

Վերջում անդրադառնանք նաև առանձին ոլորտներին տրամադրված վարկերի դոլարայնացմանը։ Ինչպես հոդվածի սկզբում նշեցինք, ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի 62.2%-ն արտարժույթով է, 37.8%-ը՝ դրամով։ Դոլարայնացման մակարդակը խիստ տարբերվում է՝ ըստ վարկերի։

Այսպես, ամենադոլարայնացվածն առևտրի ոլորտի վարկավորումն է. տրամադրված վարկերի 84.2%-ն արտարժույթով է, 15.8%-ը՝ դրամով։ Շինարարության ոլորտում արտարժույթով տրամադրված վարկերի կշիռը 81.8% է, արդյունաբերության ոլորտինը՝ 81.1%, տրանսպորտի և կապի ոլորտինը՝ 80.5%։ Հիպոթեքային վարկերի մեծ մասը՝ 53.2%-ը, ՀՀ դրամով է, 46.8%-ը՝ արտարժույթով։

Սպառողական վարկերի դեպքում պատկերն այսպիսին է՝ 79.7%-ը` դրամով, 20.3%-ը՝ արտարժույթով։ Սա կարող է ընթերցողների մոտ հարց առաջացնել, որովհետև սպառողական վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով։

Բանն այն է, որ ԿԲ բազաներում սպառողական վարկերի մեջ մտնում են ոչ միայն կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերը, այլ նաև քարտային վարկերն ու ոսկու գրավով վարկերը, որոնց դեպքում մի զգալի մասը տրամադրվում է արտարժույթով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մայիս ամսվա հարկերի հավաքագրումը գերակատարվել է 2%-ով. Դավիթ Անանյան

Փաստացի հարկային մուտքերը 2%-ով գերազանցել են լավատեսական սցենարը

Գնաճը՝ մայիսին. ինչպես են փոխվել առանձին ապրանքների գները

2018 թվականի մայիսին 12-ամսյա գնաճը (մայիսը՝ նախորդ տարվա մայիսի համեմատ) Հայաստանի Հանրապետությունում կազմել է 1.6%:

«Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլեւ զինվորի բաժինը գողանալու կասկածանքով։