Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես և որքանով ենք «օգտագործում արևը» Հայաստանում (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

17:29 , 13 Հոկտեմբեր 2018

Արևային էներգիան վերջին շրջանում շատ ավելի հասանելի և տարածված է դառնում ամբողջ աշխարհում և Հայաստանում։ Այս ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «Շտիգեն»-ի տնօրեն Հայկ Շեկյանը արևային էներգիայի զարգացման թեման տեխնոլոգիապես բաժանում է երկու մասի ՝ արևային ջրատաքացուցիչների սեգմենտ և արևային հոսանքի համակարգեր։

Առաջինի՝ արևային ջրատաքացուցիչների մասով, ըստ Հայկ Շեկյանի,  տեխնոլոգիաները հասել են իրենց պիկին և այդտեղ նոր լուրջ զարգացումներ դժվար թե տաղի ունենան։ «Դրանք բավականին մատչելի են Հայաստանում, որովհետև մրցակցությունն այդ ոլորտի ընկերությունների միջև գնում է արդեն գնի, ինքնարժեքի նվազեցման ուղղությամբ։ Այդ համակարգերի գները, կարելի է ասել, որ տարեցտարի կայունացել են»։

Ինչ վերաբերում է երկրորդ սեգմենտին՝ արևային հոսանքի կայաններին, ապա այդտեղ տեղի են ունենում բավականին հետաքրքիր զարգացումներ։ «Կարելի է ասել, որ այստեղ ամեն տարի հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում երկու ուղղություններով։ Առաջինը տեխնոլոգիական նորամուծություններն են, որոնք թույլ են տալիս միևնույն մակերեսի վրա ստանալ ավելի մեծ հզորություններ՝ խնայելով մակերեսը, նյութերը և այլն։ Ու երկրորդը՝ ավելի կայուն, երկարակյանց արևային համակարգեր՝ վահանակներ ու փոխակերպիչներ ստանալն է, որը թույլ է տալիս երկարացնել դրանց կյանքը և կրճատել հետգնման ժամկետները»։

«Շտիգեն»-ի  տնօրենը նշում է, որ վերջին շրջանում նկատվող զարգացումների շնորհիվ (օրենսդրության բարելավում, բիզնես միավայրի բարելավելում, ոլորտում գործող ընկերությունների նպատակասլաց և հետևողական աշխատանք) այսօր իրենց հաճախորդները կարող են ստանալ լավագույն տեխնոլոգիաները, որոնք աշխարհում կան։ «Մեր միջազգային գործընկերները նույնիսկ զարմանում են, թե ինչպես ենք մենք կարողանում այդ գներով հասցնել այդ լավագույն տեխնոլոգիաները մեր հաճախորդներին»- ասում է Հայկ Շեկյանը՝ ավելացնելով, որ Հայաստանը այսօր առաջարկի տեսանկյունից ունի լավագույն լուծումները՝ բավականին մատչելի գներով։

Մանրամասները՝ Հայկ Շեկյանի՝ VNews-ին տված հարցազրույցում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: