Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես քայքայել տնտեսությունը. ԿՀՎ-ի գաղտնի ուղեցույցը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

17:09 , 23 Մայիս 2016

1944 թվականին ԱՄՆ Ռազմավարական ծառայությունների վարչությունը (ներկայիս ԿՀՎ / CIA ) գաղտնի ուղեցույց տարածեց։ Դրանում հրահանգներ էին՝ նացիստական բլոկի այն բնակիչների համար, ովքեր հակահիտլերյան կոալիցիայի համակիր էին։

Բոլոր խորհուրդները ուղղված էին մեկ թիրախի՝ կազմաքանդել արդյունաբերությունը։ Պարզ ասած, դա պրակտիկ ուղեցույց էր՝ ինչպես լինել վատ աշխատող և քայքայել տնտեսությունը։

Իսկ ամենաուշագրավն այն է, որ այդ հրահանգները արդիական են նաև այսօր։

«Աշխատանքային վայրում սաբոտաժի պարզ մեթոդները» գաղտնազերծվել են 2008 թվականին և այդ փաստաթուղթը կարելի է գտնել ԿՀՎ-ի կայքում։

Սովորական մարդկանց համար նախատեսված այդ ուղեցույցը նպատակ ուներ թուլացնել նացիստական բլոկի երկրների տնտեսական հզորությունը և արտադրության տեմպերը բոլոր ոլորտներում։

Ստորև շարադրված են առավել հետաքրքիր հրահանգները։

Աշխատանքային պրոցեսի կազմակերպում

– Պնդեք, որպեսզի ամեն ինչ տեղի ունենա պայմանավորված ուղիների միջոցով։ Մի փնտրեք հեշտ ուղիներ, խոչընդոտեք արագ որոշումների կայացմանը։

– Ելույթներ ունեցեք։ Խոսեք որքան հնարավոր է հաճախ և երկար։ Ձեր գաղափարները համեմեք երկար անեկդոտներով ու անձնական կյանքից վերցված օրինակներով։

– Եթե դա հնարավոր է, հարցերը լուծեք կոմիտեների միջոցով։ Խնդիրներն ուղարկեք հետագա ուսումնասիրության և քննարկման։ Փորձեք այնպես անել, որ կոմիտեում հնարավորինս շատ մարդիկ ընդգրկված լինեն՝ 5-ից ոչ պակաս։

– Որքան հնարավոր է հաճախ անտեղի հարցեր առաջ քաշեք։

– Խոսակցությունների ընթացքում, արձանագրությունների և բանաձևերի ընդունման ժամանակ պահանջեք ավելի կոնկրետ ձևակերպումներ։

– Պնդեք, որ հարցը կրկին քննարկվի։ Վեր հանեք այն հարցերը, որոնք նախորդ ժողովների ժամանակ արդեն լուծում են ստացել։

– Ուրիշներին խորհուրդ տվեք ողջամիտ ու զգուշավոր լինել, չշտապել, որովհետև դա կարող է ապագայում խնդիրներ ստեղծել։

Խորհուրդներ ղեկավարներին

– Առանձնացրեք այն աշխատողներին, որոնք կատարում են ամենապարզ և անկարևոր գործերը։ Կարևոր հանձնարարություններ մտածեք, և որպես պատասխանատու նշանակեք հենց այդ անձանց։ Նախապատվություն տվեք ամենաարդյունավետ աշխատողներին։

– Պնդեք, որ առաջադրանքն անթերի կատարվի։ Ստիպեք աշխատանքը վերստին կատարել, անգամ եթե դրանում չնչին թերություններ կան։

– Թիմային ոգին թուլացնելու համար առաջ քաշեք նրանց, ովքեր ամենից քիչ են աշխատում։ Ընդգծված բարյացակամ վերաբերմունք ցուցաբերեք ամենաանարդյունավետ աշխատակիցների նկատմամբ։

– Համաժողով կազմակերպեք հենց այն ժամանակ, երս հրատապ հանձնարարությունների քանակը հասել է կրիտիկական ցուցանիշի։

– Ավելացրեք աշխատավարձի հետ կապված ընթացակարգերի և հրահանգների քանակը։ Բոլոր փաստաթղթերը պետք է հավանության արժանանան նվազագույնը 3 հոգու կողմից, անգամ եթե դրա համար բավական էր ընդամենը 1 հոգի։

Խորհուրդներ աշխատողներին

– Դանդաղ աշխատեք։

– Ընդմիջման տևողությունը հասցրեք առավելագույնի։

– Ձեր աշխատանքը վատ կատարել։ Մեղքը կարելի է գցել գործիքների, մեքենաների կամ սարքավորումների վրա։

– Փորձով ու գիտելիքներով մի կիսվեք այն մարդկանց հետ, ովքեր դրա կարիքը ունեն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։