Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես քաղաքը մաքրվեց պարտքերից. 100 դոլարի «պարադոքսը»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

17:47 , 22 Հոկտեմբեր 2015

Փոքր քաղաք էր այցելել մի հարուստ զբոսաշրջիկ: 100 դոլար գրավ թողնելով  հյուրանոցի տիրոջ մոտ՝ նա բարձրանում է նայելու հյուրանոցի սենյակները: Հյուրանոցի տերը, առանց մեկ վայրկյան հապաղելու, վերցնում է փողը և սլանում է մսագործի մոտ` պարտքը փակելու:

Մսագործը փողը ձեռքին վազում է ֆերմերի մոտ և 100 դոլար վճարում՝ նախկինում վերցրած տավարի մսի դիմաց: Ֆերմերն այդ գումարն իր հերթին տալիս է տարածքի սեփականատիրոջը՝ որպես վարձավճար:

Սեփանատերը ուղևորվում է տեղական խանութ և փակում ապրանքների պարտքը:
Խանութի տերը արագ գնում է տեղացի մարմնավաճառուհու մոտ, ով  ճգնաժամի պատճառով պարտքով էր «սպասարկել» իրեն, և վճարում է 100 դոլարը։ Աղջիկն էլ, փողը վերցնելով, վազում է նույն հյուրանոցի տիրոջ մոտ և վճարում սենյակի պարտքը , որը վարձակալել էր հաճախորդի համար:

Այդ պահին հետ է վերադառնում զբոսաշրջիկը, ասում է, որ հարմար սենյակ չի գտել, վերցնում է 100 դոլարն ու հեռանում:

Ոչ ոք ոչինչ չստացավ, բայց ամբողջ քաղաքը հիմա ապրում է առանց պարտքերի:

Ըստ Milliarderr.com

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչու՞ են որոշ բարերում և ակումբներում օգտագործում վերևի մասը լայն գարեջրի բաժակներ (նկար)

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն բաժակները, որոնց վերևի մասը լայն են, ստիպում են մարդկանց ըմպելիքն ավելի արագ խմել

Forbes-ը հոդված է հրապարակել հայկական կոնյակի մասին

«Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը» (Exploring The World Of Armenian Brandy)

Պայթյուն Հյուսիսային պողոտայում. Araratnews.am

ARARATnews.am-ի տեղեկություններով քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող Քինգ Բուրգերում