Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես վարվել տեղեկատվության հետ ռազմական իրավիճակում

Վերադարձ լուրերի բաժին

16:09 , 02 Ապրիլ 2016

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մի քանի խորհուրդ է տվել՝ ինչպես վարվել տեղեկատվության հետ ռազմական իրավիճակում։

1. ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չբերել ներս ադրբեջանական տեղեկատվությունը։ Այս պահին ադրբեջանական լրատվամիջոցները ամբողջությամբ վերահսկվում են ուժային կառույցների կողմից և տարածում են միայն խմբագրված նյութեր։ Դրա համար իրենց պետք չէ մեջբերել, տարածել։ Քանի որ այս պահից դրանք հանդիսանում են թշնամու քարոզչամեքենայի մի մաս՝ ոչ ավել, ոչ պակաս։

2. Չօգտվել ՈՉ ՄԻ անծանոթ աղբյուրից։

3․ Վերապահումով ընթերցել արտասահմանյան մամուլը, քանի որ այնտեղ հաճախ կամ գործից չհասկացող մարդիկ են գրում, կամ, որոշ երկրների դեպքում, միակողմանի տրամադրություններ ունեն։

4․ Անհայտ օգտատերերին սոցցանցերում երբեք չի կարելի ընկալել որպես տեղեկատվության աղբյուր։

5․ Չստուգված տեղեկատվությունը, որը ստանում եք ընկերներից կամ ծանոթներից, չարժե միանգամից ինտերնետում տարածել։ Մի քիչ հապաղելը դեռ ոչ մեկին վնաս չի տվել։ Հիշեք, որ դուք պաշտոնապես մամլո խոսնակ չեք և օպերատիվություն ձեզանից չի պահանջվում։

6. Ընդհանրապես Videochart, Myvideo կայքերում տեղադրված նյութերին մի հավատացեք։ Ամբողջը հեղեղված է կեղծ տեսանյութերով։

Մի քանի հղում այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են հետևել դեպքերի զարգացմանը։

1. ՀՀ ՊՆ պաշտոնական կայք՝ http://www.mil.am/hy
2. ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայք՝ http://nkrmil.am/main/
3. Ռազմական լուրերի, վերլուծությունների, քննարկումների կայք՝ razm.info
4. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջ՝ https://web.facebook.com/arcrun?fref=ts

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ