Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես ստեղծվեց առաջին iPhone-ը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 16 Հունվար 2017

«Ձեր մատը այն ամենն է, ինչ ձեզ հարկավոր է». Սթիվ Ջոբս 

«Սթիվը ինձ պարզապես ասաց, որ դա խիստ գաղտնիք է: Նա ասաց, որ աշխատանքից կհեռացնի յուրաքանչյուրին, ով այդ մասին կխոսի: Ես մահու չափ վախեցա»: Թոնի Ֆադելը լարված մտածում էր, թե ինչպես է բացատրելու Սթիվ Ջոբսին, որ կորցրել է բոլոր ժամանակների ամենահաջողված արտադրանքի՝ Apple iPhone-ի նախատիպը, որը ստեղծվեց ուղիղ 10 տարի առաջ: Ֆադելը հենց նոր դուրս էր եկել ինքնաթիռից, շոշափել գրպաններն ու քարացել … «Ես փորձում էի պատկերացնել տեղի ունեցածի բոլոր հնարավոր հետևանքները, սակայն գլխումս ծագած սցենարներից ոչ մեկը լավ ավարտ չէր ունենում»,- պատմում է նա: 2 ժամ անց, շնորհիվ որոնողական թիմի ջանքերի, որը չգիտեր, թե հատկապես ինչ է կորել, նախատիպը հայտնաբերվեց՝ այն սահել էր Ֆադելի գրպանից և ընկել նստարանների միջև: Ընդամենը մի քանի ամիս անց ողջ աշխարհը կիմանա այդ փոքրիկ սարքի մասին, որը Ֆադելն այդ պահին ամուր սեղմել էր ձեռքում:

Մոգական բաղադրիչ

Թոնի Ֆադելին երբեմն անվանում են iPod-ի «կնքահայր»: Նա լքեց Apple-ը 2010թ. և ստեղծեց Nest ընկերությունը, որը զբաղվում էր «խելացի տան» տեխնոլոգիայով, որը ներկայումս պատկանում է Аlphabet հոլդինգին (Google-ի մայր ընկերությունը): Նա հեռացավ այդ ընկերությունից անցած տարի: Ֆադելի համար դա առաջին iPhone-ի 12.5-ամյա հոբելյանն է: Հենց այդ ժամանակ նա սկսեց մշակումները՝ հիմնված այն հասկացության վրա, որ iPod-ը հարթակ է, որը անհրաժեշտ է զարգացնել հետագայում: Դա այն մոգական բաղադրիչն էր, որը թույլ տվեց iPhone-ին կոտրել կարծրատիպերը, կարծում է Ֆադելը: Այնպես ստացվեց, որ Apple-ի մեկ այլ ստորաբաժանում այդ ժամանակ սկսել էր աշխատել սենսորային էկրանով Macintosh համակարգչի վրա: «Այդ աշխատանքը գաղտնի էր պահվում: Այն պինգ-պոնգի սեղանի չափ էր: Սթիվը այն ինձ ցույց տվեց և ասաց. «Ես ուզում եմ դա վերցնել և տեղադրել iPod-ի մեջ»,- պատմում է Ֆադելը: Նա զգուշացրեց Ջոբսին, որ նման սարքի ստեղծումը՝ սենսորային էկրանով, ժամանակ կպահանջի, գումարներ և նոր մասնագիտացված տեխնիկա: Ընկերությունը այդ քայլին գնաց: «Գործարկման համար մեզ անհրաժեշտ էին հազարավոր մարդիկ, որ միաժամանակ աշխատում են դրա վրա: Բացի այդ՝ մենք միայն 6 ամիս ունեինք: Իհարկե, մենք դա արեցինք, սակայն դա հեշտ չէր»,- պատմում է նա: Մալմյոյի գաղտնիքը

Apple-ում աշխատում էին ոլորտի լավագույն ուղեղները, սակայն մինչ այդ պահը նրանք երբեք չէին արտադրել իրենց սեփական հեռախոսը: Այդ պատճառով Ֆադելը համաշխարհային շրջագայություն նախաձեռնեց, որպեսզի հանդիպի փորձագետների հետ և գնահատի հեռահաղորդակցության հարցերով մասնագետների հետազոտական լաբորատորիաների աշխատանքը: Ամեն ինչ սկսվեց մեկ արտադրողի հետ շվեդական Մալմյո քաղաքում հանդիպմամբ: Ուղևորությունն ավարտվեց նրանով, որ նրանց ողջ ուղեբեռը, գրառումներն ու սարքավորումները մեքենայից գողացան, մինչ նրանք ընթրում էին ռեստորանում: «Մենք կարող էինք երդվել, որ դա արդյունաբերական լրտեսություն էր»,- պատմում է Ֆադելը: Թիմը, սակայն, տուն վերադարձավ՝ գլխում լի գաղափարներ:

Ստեղնաշարի վերջը

Քննարկումներ էին ընթանում՝ արդյոք iPhone-ում պետք է լինի ստեղնաշար: «Այդ թեժ վեճը շարունակվում էր մոտ ամիս»,- հիշում է նա: Ջոբսը, որը զօրուգիշեր մտածում էր սենսորային էկրանի մասին, սկսել էր չափազանց նյարդային վերաբերվել մարդկանց, որոնք չէին համաձայնում իր գաղափարների հետ: «Մինչ այն պահը, երբ դուք չեք համաձայնի մեզ հետ, այս սենյակ չեք վերադառնա,- հիշում է նա Ջոբսի խոսքերը,- Չեք ցանկանում լինել թիմի մաս, հարկավոր չէ»: Տարաձայնությունները շուտով դադարեցին: «Մի մարդ սենյակից դուրս հանվեց, բոլորը ակնարկը հասկացան ու ենթարկվեցին»: Ոմանք, սակայն, մինչ օրս մտածում են, թե դա սխալ որոշում էր՝ չօգտվել Blackberry-ի ոճով ստեղնաշարից, որն այն ժամանակ չափազանց տարածված հեռախոս էր:

Ստիլուսի ռազմավարությունը

Հենց սկզբից Ջոբսը բաց տեքստով հայտարարում էր, որ iPhone-ի օգտագործման համար հարկավոր չէ ստիլուս: Ձեր մատը այն ամենն է, ինչ ձեզ հարկավոր է: Սակայն Ֆադելը խմբին ասել էր, որը աշխատում էր մուլտիսենսորային էկրանի վրա, որ անհրաժեշտ է համոզվել, որ էկրանը համատեղելի կլինի ստիլուսի հետ ամեն դեպքում: «Ես վստահ էի, որ այդ աշխատանքը անհրաժեշտ է: Սակայն այդ աշխատանքը մենք անում էինք նրանից գաղտնի: Նա գլուխս կպոկեր, եթե այդ մասին իմանար»,- հիշում է Ֆադելը: Ջոբսը ստիլուսների նկատմամբ ատելությունը տարավ իր հետ գերեզման, թեև նրա իրավահաջորդ Թիմ Կուկը 2015թ. ներկայացրեց Apple Pencil-ը:

Բալմերի ծիծաղը

2007թ. հունվարի 9 ԶԼՄ-ների ու երկրպագուների ամբոխը աստիճանաբար լցնում էր Սան Ֆրանցիսկոյի Moscone Center-ը, որպեսզի տեսնի, թե ինչ է Ջոբսը պատրաստել որպես «ևս մեկ կատակ» Macworld-ի համաժողովում իր ծրագրային ելույթի վերջում: Սարքը, այդ փուլում, ըստ Ֆադելի, դեռևս անպատրաստ էր, սակայն այն արագ սկսեցին անվանել «Հիսուսի հեռախոս»: Մամուլը ծաղրում էր այն կերպը, որով iPhone-ը ներկայացվել էր:

Սթիվ Բալմերը, որն այդ ժամանակ Microsoft կորպորացիյի գլխավոր տնօրենն էր, հայտնի դարձավ նրանով, որ ծաղրեց նոր սարքը: «Մենք բոլորս ծիծաղում էինք նրա վրա: Մենք նաև ծիծաղում էինք Blackberry-ի վրա: Ամեն անգամ, երբ ես ստեղծում եք նոր արտադրանք, եթե աշխատակիցները և մամուլը ծիծաղում են ձեզ վրա, ուրեմն դուք առաջ եք շարժվում ճիշտ ուղղությամբ, դուք դիպել եք թիրախին»,- ասում է Ֆադելը: Այդ ժամանակից ի վեր վաճառվել է ավելի քան 1 մլրդ iPhone՝ Apple-ը դարձնելով ամենահարուստ ընկերությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Rolls Royce-ի հնարքը՝ արձանիկը գողերից պաշտպանելու համար (տեսանյութ)

Rolls Royce-ի արձանիկը երկար ժամանակ գողացվում էր, մինչև արտադրողը որոշեց վերջնականապես լուծել այս խնդիրը։ 

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգգերները 2017թ. Forbes-ի վարկանիշը (լուսանկարներ)

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի՝ YouTube-ի ամենից բարձր վարձատրվող բլոգգերների ցանկը։ Առաջատարը Դենիել Միդդլթոնն է՝ Մեծ Բրիտանիայից։ 26-ամյա գեյմերը տարվա ընթացքում վաստակել է 16,5 մլն դոլար։ Երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես DanTDM և 2015 թվականից YouTube-ի ամենաթանկ աստղն է։ Նրա էջը ունի 17 մլն բաժանորդ։ YouTube-ի բոլոր 10 ամենաբարձր վարձատրվող աստղերը մեկ տարվա ընթացքում՝ 2016 թվականի […]

Ինչ հարց կտային տնօրենները, եթե աշխատանքի ընդունվելու հարցազրույցը կազմված լիներ միայն մեկ հարցից

Ո՞րն է այն ամենակարևոր հարցը, որը կարող է օգնել կողմնորոշվել՝ արժե՞ տվյալ մարդուն աշխատանքի վերցնել, թե՞ ոչ։