Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես ստանալ տեխզննման կտրոնը՝ առանց տանից դուրս գալու

Վերադարձ լուրերի բաժին

19:38 , 30 Նոյեմբեր 2016

Տարին մոտենում է ավարտին, և վարորդները շտապում են տրանսպորտային միջոցների տեխզննման գործընթացը ավարտին հասցնել՝ տուժերից ու տուգանքներից խուսափելու համար։ Վարորդները մեծ տհաճությամբ են անցնում այս ամենի միջով, քանի որ բավականին ժամանակ, էներգիա են ծախսում և նյարդեր քայքայում այս գործընթացի վրա (մանավանդ տարվա վերջին ամսին, երբ շատերն են տեխզննման գործով զբաղված, և կուտակումներ են)։

Սակայն քչերը գիտեն, որ այդ պրոցեսը կարելի է կազմակերպել առանց տանից դուրս գալու և հաշված րոպեների ընթացքում՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։

Ինչ է հարկավոր անել.

1. Այցելել Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կայքէջի՝ Տրանսպորտային միջոցների տեխզննման կտրոնի ստացում բաժինը (այստեղ),

2. Համապատասխան դաշտերում լրացնել տրանսպորտային միջոցի պետհամարանիշն ու տեխանձնագրի համարը։

Համակարգը իրական ժամանակում ցույց կտա՝ որքան պետք է վճարեք (ընդհանուր պարտքը և բացվածքը՝ ըստ բնապահպանական վճարների,  տեխզննման վճարի, պետտուրքի,
փոստային առաքման և գույքահարկի գծով հարկային պարտավորությունների)։

3. Հենց նույն կայքում ArCa կամ MasterCard համակարգերի միջոցով կատարել վճարումը։

Վերջ, այսքանը։

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում ձեզ կուղարկի տեխզննման կտրոնը։

Փոստային առաքման արժեքը 250 դրամ է, սակայն անգամ այդ դեպքում այս համակարգով տեխզննում անցնելը ֆինանսապես ավելի ձեռնտու է՝ հաշվի առնելով որոշ բանկերում գանձվող վճարները։

Այսինքն, խնայում եք ձեր ժամանակը, նյարդերը, գումարը՝ վստահ լինելով, որ կեղծ կտրոն չեք ստանա։

Նշենք միայն, որ էլեկտրոնային այս համակարգը ներկա պահին գործում է միայն Երևան քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների համար, բացառությամբ` նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների:

Մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կայքում։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Հիշեցնենք, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ նշյալ սակագնային պլանների բաժանորդներից ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի նաև Twitter, Skype, Zoom, Viber, WhatsApp հավելվածներից օգտվելիս։

Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 38.6%-ով

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ 1212 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին տեղեկատվություն

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։