Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես ռազմավարությունը դարձնել գործողություն. 7 կանոն

Վերադարձ լուրերի բաժին

10:13 , 22 Դեկտեմբեր 2017

Տնտեսության բոլոր ճյուղերում գործող կազմակերպությունները (հատկապես շուկայական տնտեսություններում), որպես կանոն, որոշում և իրականացնում են կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն: Առանց ռազմավարության չի կարող որևէ կազմակերպություն ապահովել արդյունավետ աշխատանք, հասնել նպատակներին և ունենալ հարատև կայունություն: Սակայն մի բան է կառուցել ռազմավարություն և լրիվ այլ բան իրականացնել այն: “Marakon Associates” և “Economist Intelligent Unit” ընկերությունների կողմից անցկացվել է հետազոտություն 197 առաջատար ընկերություններում՝ 500 մլն դոլար և ավելի վաճառքի ծավալներով: Հետազոտության նպատակն էր պարզել, թե ինչպես են կազմակերպությունները իրենց ռազմավարությունները դարձնում գործողություն: Արդյունքներից պարզ է դառնում, որ կազմակերպությունները միայն 63 տոկոսով են կարողանում իրականացնել իրենց ռազմավարությունները (միջինացված):

Ստորև բերված գրաֆիկում մանրամասնորեն նկարագրված են այն թերությունները, որոնց պատճառով ռազմավարությունները ամբողջովին չեն իրականացվում (բոլոր տվյալները ներկայացված են միջինացված: Տարբեր երկրներում, տարբեր շուկաներում, ոլորտներում կամ մրցակցային իրավիճակներում պատկերը կարող է լինել լրիվ այլ):

str1

Bain & Company ընկերության գործընկեր Մայքլ Մանկինսը ներկայացնում է 7 կանոններ ռազմավարության արդյունավետ իրականացման համար:

1. Ռազմավարությունը կազմել պարզ, կենտրոնացած:

Որոշ ընկերություններում ռազմավարությունը ավելի շուտ ունի աբստրակտ բնույթ: Այն հիշեցնում է տեսլական կամ երազանք: Չկա կոնկրետություն, քանի որ հստակեցրած չեն թիրախները և նրանց հասնելու ուղիները: Այդպիսի ռազմավարության իրականացման ժամանակ անկասկած կառաջանան լուրջ խնդիրներ բոլոր օղակի մենեջերների համար: Ուստի այն պետք է ունենա կոնկրետ գործողությունների ցանկ և հստակ կանխատեսված թիրախներ:

2. Կենտրոնանալ ուղիների, այլ ոչ թիրախի վրա:

Երբ արդեն որոշված է դիտարկվող ժամանակաշրջանում կազմակերպության թիրախային կետերը, պետք է ուշադրությունը կենտրոնացնել դրանց հասնելու ուղիների վրա: Իզուր չէ, որ ժամանակակից մարքեթինգի առաջին խնդիրը ուղիների որոշումն է (generating traffic and leads):

3. Գործողությունների խիստ շրջանակ և մեկ ընդհանուր լեզու:

Կորպորատիվ կենտրոնի և բաժինների միջև կապը արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է գործողությունները իրականացնել խիստ շրջանակում: Նրանց միջև կապը պետք էլ ինի մեկ (ընդհանուր)՝ բոլորի համար հասկանալի և ընկալելի լեզվով կամ մեթոդներով: Հակառակ դեպքում կառաջանա խառնաշփոթ տարբեր բաժինների միջև հաղորդակցության ժամանակ:

4. Ռեսուրսների օգտագործումը քննարկել նախօրոք:

Առավել իրատեսական և արդյունավետ պլաններ մշակելու համար նախ պետք է ճիշտ մշակել ռեսուրսների բաշխումը: Խոսքը չի գնում միայն ֆինանսական ռեսուրսների մասին, այլ նաև ժամանակի, մարդկային, տեխնոլագիական և այլն:

Հայկական բիզնես միջավայրում անզեն աչքով նկատելի է, որ ղեկավարները ուշադրություն չեն դարձնում այս կետին (կամ քննարկում են մասնակի, ոչ խորացված): Հայաստանում կարծում են, թե բիզնեսի համար ամենակարևոր ռեսուրսը ֆինանսականն է, ուստի, որոշակի միջոցներ հայթայթելով՝ նախաձեռնում են այնպիսի գործունեություն, որը ի վերուստ կանխորոշված էր  ձախողման, քանի որ նրանք նախօրոք չեն հստակեցրել գործողությունները և դրանց իրականացման համար անհրաժետ ժամանակն ու այլ ռեսուրսները:

Անհրաժեշտ է նախապես իմանալ որոշ հարցերի պատասխաններ, օրինակ՝ ինչքա՞ն ժամանակում մեր նոր արտադրանքը (ծառայությունը, ակցիան, պրոեկտը) հասանելի կլինի թիրախավորված սեգմենտին (նախքան այդ ապրանքը կամ ծառայությունը արտադրելը):

5. Պարզել առաջնահերթությունները

Ռազմավարությունը իրականացնելու համար մենեջերները մշակում և օգտագործում են մի շարք մարտավարական պլաններ: Սակայն դրանք չունեն հավասար կաևորություն: Ուստի անհրաժեշտ է որոշել, թե կազմակերպության մարտավարական պլաններից կամ գործողությունների ցանկից որոնք են առավել առաջնահերթ:

Յուրաքանչյուր աշխատակից պետք է հստակորեն իմանա այդ առաջնահերթությունները, ինչպես նաև բարձր ղեկավարությունը պետք է ներկայացնի այն 5-10 հիմնական ֆակտորները, որոնք ունեն կարևորագույն ազդեցություն ռազմավարության վրա:

6. Շարունակաբար վերահսկել գործողությունները:

Նախ և առաջ այն տալիս է ինֆորմացիա այդ պահի դրությամբ: Գործողությունների իրականացման ընթացքը հետազոտելով՝ կարելի է նախապես ենթադրություններ կատարել գործընթացի արդյունավետության վերաբերյալ, ի հայտ եկած նոր հանգամանքների վերաբերյալ՝ որոք կարող են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ: Վերահսկողության ընթացքում հասկանալի է դառնում՝ արդյոք կազմակերպությունը գնում է ճիշտ ուղղությամբ, կամ պլանները ժամանակին կատարվեու են, թե ոչ, ռեսուրսների վերաբաշխման խնդիր կա, թե ոչ և այլն:

7. Պարգևատրումներ:

Որևէ կազմակերպություն չի կարող հասնել իր նպատակներին՝ առաց սեփական աշխատակիցներին պարգևատրելու և մոտիվացնելու: Եթե անգամ թիմը առանց մոտիվացիայի հասնում է ընդհանուր թիրախներին, ապա մոտիվացնելու արդյունքում նրանք կհասնեն է՛լ ավելի բարձր նշակետի: Առավել արդյունավետ ընկերությունները առանձնակի ուշադրություն են դարձնում աշխատակիցների զարգացմանն ու առաջխաղացմանը:

Որպեսզի վստահ լինեք, որ ձեր ընկերությունում աշխատում են Ա դասի մասնագետներ, ապա դուք նրանց պետք է ապացուցեք, որ լավ աշխատակիցները խրախուսվում են ղեկավարների կողմից:

Կարդացեք նաև Արմենի Հակոբյանի՝ Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում հոդվածը

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի քննարկումները շարունակվում են

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը

ԿԲ-ն հուշագիր է ստորագրել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ

ԿԲ-ն պաշտոնապես ներառվել է Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հուշագրի Հավելված Ա-ի ցանկում:

Ամանորի նախաշեմին ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալը կրկնակի աճել է

Ինտերնետ թրաֆիկի ծավալի աճը հիմնականում պայմանավորված է սոցցանցերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների ինտենսիվ շփումներով, ինչպես նաև՝ OTT հավելվածների օգտագործման աճով