Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես Պուտինը չինովնիկներին ուղարկեց գիտությամբ զբաղվելու (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

17:18 , 26 Նոյեմբեր 2016

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին կրթության և գիտության խորհրդի նիստում անդրադարձել է պետական պաշտոնյաների կողմից ակադեմիկոսի կոչում ստանալու պրակտիկային։ «Մեր որոշ գործընկերներ՝ նախագահի աշխատակազմից, կրթության նախարարությունից, ներքին գործերի նախարարությունից, պաշտպանության նախարարությունից, անվտանգության դաշնային ծառայությունից և այլ կառույցներից, մասնակցել են ընտրությանը և ընտրվել են», – ասել է ՌԴ նախագահը և դիմելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Վլադիմիր Ֆորտովին ու ՌԳԱ մյուս ներկայացուցիչներին՝ հարցրել՝ ինչո՞ւ եք նման բան արել, նրանք խոշոր գիտնականնե՞ր են, և առանց նրանց Ռուսաստանի գիտությունների ակադեմիան չի՞ կարող գործել։

«Սա առաջին հարցս էր։ Իսկ երկրորդ հարցս հետևյալն է՝ ի՞նչ անեմ ես», – ասել է ՌԴ նախագահը։

Ֆորտովը պատասխանել է, որ նրանք անցել են ամբողջ մրցույթը՝ առանց որևէ բացառությունների, և որ նրանցից յուրաքանչյուրին 6 անգամ լսում են և 6 անգամ քվեարկում։ ՌԴ նախագահը կրկնել է իր հարցը՝ այսինքն, ստացվում է, որ նրանք խոշոր գիտնականնե՞ր են։ «Ստացվում է՝ այո», – պատասխանել է Ֆորտովը։

«Ուրեմն երկրորդ հարցով ես Ձեզ չեմ տանջի։ Կարծում եմ, ես պետք է նրանց հնարավորություն տամ գիտությամբ զբաղվելու։ Որովհետև, դատելով ըստ ամեն ինչի, նրանց գիտական գործունեությունը շատ ավելի կարևոր է, քան պետական կառույցներում վարչական ինչ-որ գործառույթներով զբաղվելը»,- ասել է Պուտինը։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։