Invalid username or password
Դիտելով «Շտիգեն Քիդս»-ի հինգերորդ դաս-տեսահոլովակը դուք կիմանաք հետևյալը`
• Ֆոտովոլտայինի պատմությունից,
• «Ֆոտովոլտային» տերմինը,
• Էլեկտրաէներգիայի արտադրությունը PV-ում,
• Արևային էլեկտրակայանների տեսակները,
• PV արդյունավետությունը,
• Արդյունաբերական մասշտաբի ՖՎ կայաններ:
Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի առաջատար Shtigen ընկերության «Շտիգեն Քիդս» կրթական ծրագրի շրջանակներում մշակված և իրականացված դասընթացը բաղկացած է 6 դինամիկ ու ինտերակտիվ առցանց (օնլայն) դաս-տեսահոլովակներից՝ «Վերականգնվող էներգետիկայի ներածություն», «Էներգաարդյունավետություն», «Էլեկտրականության հիմունքներ», «Արևային էլեկտրաէներգիա», «Արևային ջերմային էներգիա» և «Ջերմային պոմպեր», և գիտելիքները ստուգող ավարտական առցանց թեստից http://bit.ly/2Ru6mGS։ «Շտիգեն Քիդս» կուրսի առցանց տարբերակը նախատեսված է Հայատանի և Արցախի բոլոր, այդ թվում՝ հեռավոր համայնքների, ինչպես նաև Սփյուռքում ապրող 12-16 տարեկան երեխաների և հետաքրքրաշարժ մեծահասակների համար։ Նպատակն է վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ գիտելիքները առավել ինտերակտիվ ու հետաքրքրաշաժ ոճով հասանելի դարձնել երիտասարդ սերնդին՝ նպաստելով էներգետիկայի ամենաարդյունավետ ճյուղի սահուն ներդրմանը երկրում։
Դիտումներ 829
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: