Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես Հայաստանը դարձնել աշխարհի ամենահարուստ և ամենաերջանիկ երկիրը. Էկոնոմիկայի նախկին նախարարի բանաձևը

Վերադարձ լուրերի բաժին

21:53 , 30 Մայիս 2016

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է բրիտանական Independent-ի հրապարակումը՝ աշխարհի 16 ամենաերջանիկ, ամենահարուստ, ամենաառողջ և ամենաապահով երկրների մասին։

Կ. Ճշմարիտյանը հրապարակմանը կից գրառում է արել՝ ներկայացնելով իր տեսակետը, թե ինչպես Հայաստանը դարձնել այդպիսի երկիր։ Գրառումը կատարվել է անգլերեն լեզվով, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։

«Հայաստանը աշխարհի ամենաերջանիկ, ամենահարուստ, ամենաառողջ և ամենաապահով երկիրը դարձնելը շատ պարզ է։ Ինչպե՞ս դա անել։ Պատասխանը նույնպես պարզ է։ Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է մեկ բան անեն. չանել այնպիսի բաներ, որոնք թույլ չեն տալիս, որ մյուս քաղաքացիներն իրենց երջանիկ, հարուստ, առողջ ու ապահով զգան։

Ունա՞կ ենք մենք դա անել։ Սա նույնպես պարզ է. մենք առաջին հերթին պետք է կարողանանք մտածել, և պետք է կարողանանք հասկանալ՝ ինչ է դա նշանակում»:

«It’s very simple for Armenia to become the happiest, richest, healthiest and safest country! How to do that? Also, simple answer! All citizens of Armenia have to do one thing: Don’t do the things, which can prevent the other citizens to be happy, rich, healthy and safe! Are we able to do that? Also, simple: first of all we have to be able to think, and we have to be able to understand what does it mean !»

Նշենք, որ Independent-ի հոդվածը լոնդոնյան Legatum Institute-ի կողմից ամեն տարի հրապարակվող երկրների բարգավաճության վարկանիշի մասին էր (Prosperity Index)։

142 երկրների ցանկը կազմվում է 8 հիմնական ցուցիչների հիման վրա: Այն գլխավորում է Նորվեգիան, որին հաջորդում են  Շվեյցարիան ու Կանադան։

Հայաստանն այդ ցանկում 93-րդն է, Վրաստանը՝ 84-րդը, Ադրբեջանը՝ 81-րդը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.