Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես, ինչու և ինչի համար ստեղծվեց B4B PRO համակարգը. Ankakh.com

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

14:49 , 18 Հուլիս 2017

Ankakh.com-ը գրել է B4B.am հարթակի և դրան մաս կազմող B4B PRO համակարգի մասին։

* * *

Ազատ շուկայական, տնտեսական պայմաններում ամենակարևոր նախապայմաններից է հավաստի, օբյեկտիվ ու ստույգ տեղեկատվության առկայությունը: Բիզնեսմենները, ֆինանսիստները, վելուծաբանները, մեկնաբաններն ու տեսաբանները, առհասարակ տնտեսական, ֆինանսական թեմաներով հետաքրքրվողները, այս ոլորտում վերլուծություններ անողները հաճախ խնդիր են ունենում անհրաժեշտ տվյալները, տեղեկատվությունը ստանալու, համադրելի թվեր գտնելու, վերլուծելու հարցում: Տնտեսական հոդվածներ, վերլուծություններ գրելու համար հաճախ պատահում է, որ մի ամբողջ օր տեղեկատվական աղբյուրների վրա ես ծախսում:

Այս բացը լրացնելու մտայնությամբ էլ  տնտեսական լրագրող և մեկնաբան Բաբկեն Թունյանը որոշել ու ստեղծել է b4b.am հարթակը, որը շատ կարճ ժամանակահատվածում՝ 7-8 ամիսների ընթացքում, հասցրել է գրավել տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների, փորձագետների ու մասնագետների, բիզնեսմենների ու ֆինանսիստների ուշադրությունը և վստահություն ներշնչել:

Այս հարթակը նաև բավականին հետաքրքիր մոդել ունի՝ աշխատում է երկու ուղղությամբ: Մի ուղղությունը ֆինանսական, տնտեսական լրատվությունն է, որը հասանելի է բոլորին և մատուցում է տնտեսական ու ֆինանսական հավաստի, ճշգրիտ և օպերատիվ լրատվություն: Մյուս ուղղությունը տարբեր աղբյուրներից տնտեսական ու ֆինանսական տվյալներ հավաքում ու մշակումն է, համադրումը, տվյալների շտեմարանների ստեղծումը՝ զուգահեռաբար համապատասխան գործիքակազմ առաջարկելով, որպեսզի ցանկացողներն այդ շտեմարաններից ավելի հեշտ, արագ ու արդյունավետ օգտվեն: Երկրորդ ուղղությունը, սակայն, գործում է բաժանորդագրության սկզբունքով. մարդիկ, կազմակերպությունները, ընկերությունները, պետական ու մասնավոր կառույցները կարող են բաժանորդագրվել, ու նրանց արդեն հասանելի են դառնում տվյալների շտեմարաններն ու դրանցից օգտվելոււ գործիքակազմը: Փաստորեն այս հարթակն առաջին հերթին ճկուն գործիք է, որով կարելի է հետաքրքիր վերլուծություններ անել:

«Այսինքն՝ հարթակը պետք է տարբեր աղբյուրներից այդ ամբողջ ինֆորմացիան հավաքեր մի տեղ, հաշվետվություններից առանցքային ցուցանիշները հավաքեր մեկ ընդհանուր բազայում, մշակեր, բերեր համադրելի տեսքի ու ավտոմատ այնպիսի գործիքակազմ առաջարկեր, որ քո ուզած ինֆորմացիան, քո ուզած ժամանակամիջոցի համար համեմատեիր մեկ ուրիշ ինֆորմացիայի հետ: Օրինակ՝ X ընկերության շահույթն այսինչ տարիների համար համեմատել այդ ընկերության ոլորտի ընդհանուր ցուցանիշների հետ: Այդ ամենը, ինչ որ ասում եմ, պետք է լիներ ու արդեն փաստորեն կա»,- «Անկախի» հետ զրույցում ներկայացրեց B4b.am հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանը:

Այս հարթակը ստեղծելու գաղափարն առաջացել է մոտ 5-6 տարի առաջ, երբ նրա հիմնադիրը լրագրողների խմբով այցելում է ԱՄՆ, որի շրջանակներում լինում է նաև «Բլումբերգում»: Այնտեղ հայ լրագրողներին ներկայացնում են, թե ինչպես են աշխատում «Բլումբերգի» տեղեկատվական համակարգերը, ինչ պահանջարկ ունեն, ինչպիսի բիզնես մոդելով են հաջողությամբ գործում, թե ինչպես, ի տարբերություն լրատվական բազմաթիվ կազմակերպությունների, որոնք համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամից տուժել էին, «Բլումբերգը» չէր տուժել: Այդ ամենից հարթակի հիմնադիրը խիստ տպավորվել է և որոշել Հայաստանում էլ մի նման հարթակ ստեղծել:

«Բայց հասկանալի էր, որ այդ գաղափարը Հայաստանում անհնար էր իրականացնել, որովհետև մեզ մոտ ինֆորմացիան փակ է, արժեթղթերի շուկա չկա, բացի այդ, գործարարներին ու հասարակությանը լրջորեն նման տեղեկատվությունը չի հետաքրքրում: Բայց դրա փոքր մոդելը կարելի էր կիրառել: Այդ գաղափարն իմ ներսում «եփվելուց» հետո՝ 2011-12 թվականներին, մտածում էի, որ կարելի է ստեղծել նման հարթակ: Բայց դրա համար ռեսուրսներ էին պետք, որ չկային: Դիմեցի դրամաշնորհային մի քանի ծրագրերի ու մերժվեցի, ասացին՝ սա մաքուր բիզնես-պրոյեկտ է, իսկ իրենք բիզնես պրոյեկտներ չեն ֆինանսավորում, չնայած հիմնավորում էի, որ սա կնպաստեր ֆինանսական, տնտեսական տեղեկատվության թափանցիկությանը, կառավարության հաշվետվողականությանը, պրոֆեսիոնալ հարթակ կդառնար: Ընկերներով երկար քննարկելուց, բոլոր հնարավոր ռիսկերը, առավելություններն ու թերությունները հաշվարկելուց հետո որոշեցինք ինքներս մտնել այս գործի մեջ, ամեն մեկս մեր մասով որոշակի ներդրում արեցինք ու ստեղծեցինք b4b.am-ը, որն արդեն 2016 թվականից սկսեց գործել»,- պատմեց Բաբկեն Թունյանը:

Որ նման մի ռեսուրս կարդարացներ իրեն, b4b.am-ի հիմնադիրը վստահ էր: Լինելով տնտեսագետ՝ նա 12 տարուց ավելի աշխատել և աշխատում է լրատվության ոլորտում և այսպես ասած՝ ներսից գիտեր, որ տնտեսական լուրջ լրատվության կարիք Հայաստանում կա, նաև վստահ էր, որ գործիքակազմը կհետաքրքրի հատկապես գործարարներին: Ու այդ վստահությունը հիմնավորվել էր մեծ թվով ֆինանսիստների, բանկիրների, ՈւՎԿ-ների, ապահովագրական ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների, ֆինանսական հատվածի թոփ-մենեջերների հետ բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների արդյունքում:

«Այդ բոլոր կարծիքներն ի մի բերելով՝ ստեղծեցինք այս համակարգը, որը բոլոր առումներով՝ արագությամբ, օպերատիվությամբ ու ամենակարևորը՝ ճշգրտությամբ բավարարում է օգտագործողների պահանջները: Այսինքն՝ եթե մարդը մեզ մոտ ինչ-որ թիվ տեսնում է՝ պետք է վստահ լինի, որ այդ տվյալը ճիշտ է, ու մենք դրա համար անձնական պատասխանատվություն ենք կրում, որովհետև եթե, օրինակ, ֆինանսների հետ գործ ունես, մեկ ստորակետի սխալը կարող է ամբողջ ինֆորմացիայի իմաստը փոխել ու այդ մի սխալը կարող է քո ամբողջ աշխատանքը հավասարեցնել զրոյի ու քեզ վարկաբեկել: Ուստի ժամանակ է պահանջվում, որ մարդիկ կամաց-կամաց սկսեն քեզ վստահել ու ինֆորմացիան վերլուծելիս սկսեն քեզ հղում անել: Բայց հիմա կամաց-կամաց այդ խոչընդոտը վերանում է»,- նշում է Բաբկեն Թունյանը:

Այս հարթակը ստեղծելու համար անհրաժեշտ ներդրումները հավաքեցին հիմնադիրն ու նրա ընկերները, որոնք վստահեցին Թունյանի գաղափարին: Հիմա հաջողությամբ գործում է b4b.am-ը և հաստատ դեռ շարունակելու է լուրջ հաջողություններ ունենալ: Արդեն 10 կազմակերպություն բաժանորդագրված է այս համակարգին և ակտիվորեն օգտվում է տվյալների բազաներից ու հարթակի գործիքակազմից: Իսկ կայքի լրատվական բլոկը հունիսի դրությամբ օրական 2-2.5 հազար այցելություն ունի, ինչը տնտեսական լրահոսի համար բավականին լավ թիվ է, բայց աճելու տեղ դեռ կա, և ամեն ամիս, նախորդի համեմատ, կայք այցելողների թվի 50-տոկոսանոց աճ է արձանագրվում:

Ընդ որում, հատուկ շեշտ չի դրվում այցելությունների թիվը մեծացնելու վրա: b4b.am-ը, բացի լրատվական ու տեղեկատվական շատ կարևոր գործիք ու աղբյուր լինելուց, նաև բավականին հետաքրքիր բիզնես մոդելով աշխատող ռեսուրս է, որը չի ենթադրում գրանտներ, ինչ-որ քաղաքական կամ հասարակական խմբի «տակ մտնել» կամ պատվիրված լրահոս ապահովել, այլ մաքուր, օրինական, պրոֆեսիոնալ և ամենակարևորը՝ օբյեկտիվ ու օպերատիվ եղանակով նաև ֆինանսական խնդիրները լուծել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանյան բանկերից մեկն անջատվել է SWIFT համակարգից

Պատճառն այն է, որ բանկի թոփ-մենեջմենթը հայտնվել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դիմա կիրառված պատժամիջոցների ցանկում։

6 հրաշալի խորհուրդ՝ մենեջերների համար և ոչ միայն

Ընկերության բաժնի պետերից մեկը, տնօրենի քարտուղարուհին և տնօրենը միասին գնում են ճաշելու և հին լամպ են գտնում։

10 լավագույն վայրերը՝ դեպի Արցախ ճամփորդությունը հիշարժան դարձնելու համար (լուսանկարներ)

«Արմենպրես»-ն առանձնացրել է Արցախի 10 լավագույն վայրերը, որոնք արժե տեսնել եւ ուսումնասիրել: