Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես է Facebook-ը պայքարելու «ֆեյքային» նորությունների դեմ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

13:41 , 17 Դեկտեմբեր 2016

Facebook սոցցանցի ղեկավարությունը ներկայացրել է ֆեյքային նորությունների դեմ պայքարի ռազմավարություն, որոնք հասցրել էին քաղաքական սկանդալներ առաջացրել ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ: Ինչպես նշել է ընկերության նորությունների հետ աշխատանքի փոխնախագահ Ջոն Հեջմենը, սոցցանցում հասկանում են կեղծ տեղեկատվության տարածման դեմ պայքարի անհրաժեշտությունը, միաժամանակ, Facebook-ը մտադիր է պահպանել իր դերը՝ որպես տեղեկատվության փոխանակման բաց հարթակ:

Որպես սկիզբ՝ ընկերությունը ավելի կհեշտացնի օգտատերերի հնարավորությունը՝ տեղեկացնել ֆեյքային նորությունների հայտնվելու մասին: Եթե այդ մասին հայտնեն մեծաթիվ օգտատերեր, ապա նորությունը ստուգման նպատակով կուղարկվի տեղեկատվական գործակալությանը և տեղեկատվության ճշմարտացիությունը ստուգող ընկերություններին: Փաստերով չհաստատված նորությունները չեն անհետանա սոցցանցից, սակայն դրանք կնշվեն որպես «վիճահարույց» և կհայտնվեն օգտատերերի նորությունների ֆիդի ներքևի հատվածում: Օգտատերը կկարողանա կիսվել նման նորությամբ, սակայն այդ դեպքում օգտատերը կստանա ևս մեկ նախազգուշացում այն մասին, որ նորությունը «վիճահարույց» է:

Բացի այդ՝ Facebook-ը կներդնի ալգորիթմ, որը այլևս հնարավորություն չի տա սփամերներին հանդես գալ սոցցանցում իրական լրատվական կազմակերպությունների անվան տակ: Վերջին շրջանում շատերն էին մեղադրում Facebook-ին կեղծ նորությունների հեղեղին դիմակայել չկարողանալու մեջ: Այդ նորությունների «զոհը» դարձան մասնավորապես Հիլարի Քլինթոնն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

10 տարի անց աշխարհը չի կարողանա կերակրել ինքն իրեն

2027 թվականին երկրագնդի բնակչությունը կարող է բախվել 2014 տրիլիոն կալորիայի դեֆիցիտի խնդրին

Աշխարհի ամենաթանկ բրենդերը

Brand Finance-ը հրապարակել է 2017 թվականի՝ աշխարհի 500 ամենաթանկ բրենդերի վարկանիշային աղյուսակը։

2000 տարվա տնտեսական պատմությունը՝ 1 գծապատկերում

Համաշխարհային տնտեսական ֆորումը հետաքրքիր գծապատկեր է կազմել՝ ներկայացնելով առավել խոշոր տնտեսությունների կշիռը համաշխարհային տնտեսության մեջ՝ Քրիստոսի ծննդից մինչև մեր օրերը։