Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես է Covid-19-ը փոխում Հայաստանի առևտրի բնույթը

Վերադարձ լուրերի բաժին

Այն, որ աշխարհը կորոնավիրուսից հետո ուրիշ կլինի, պարզ էր դեռ պանդեմիայի առաջին օրերին։ Համաճարակը փոխեց ու շարունակում է փոխել ամեն ինչ՝ այդ թվում նաև սպառողների վարքագիծն ու ըստ այդմ` տնտեսվարողների գործունեության բնույթն ու տրամաբանությունը։

Նախորդ հոդվածներից մեկում այս թեմային անդրադարձել էինք և մեջբերել հեղինակավոր միջազգային վերլուծական կենտրոնների կանխատեսումները, որ մարդիկ՝ անգամ վիրուսի հաղթահարումից հետո, նախընտրելու են այնպիսի կենսակերպ, որը հնարավորինս քիչ սոցիալական շփում է ենթադրում։ Օրինակ՝ ռեստորան գնալու փոխարեն տանը պատրաստել և ընթրել։ Կամ՝ կինոթատրոն գնալու փոխարեն տանը ֆիլմ դիտել։

Փոխվում ու փոխվելու է նաև առևտրի բնույթը։ Էլեկտրոնային, օնլայն առևտրի զարգացման տեմպը արագանալու է։ Մարդիկ նախընտրելու են ոչ թե գնալ խանութ այլ տանը կամ աշխատավայրում նստած՝ իրենց բանկային քարտերի օգնությամբ օնլայն գնումներ կատարել։

Կոնկրետ Հայաստանի համար արդե՛ն իսկ հասանելի վիճակագրությունը նույնպես վկայում է այն մասին որ մեր հասարակությունը գնալով սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել օնլայն գործարքներին։

Որպեսզի ասվածը ավելի պարզ երևա, մենք համադրել ենք ՀՀ ընդհանուր ներքին առևտրի ծավալների ամսական դինամիկան օնլայն գործառնությունների ծավալների հետ։
Եվ այսպես։

2020 թվականի մարտից սկսած՝ կորոնավիրուսը արդեն սկսեց ուղղակի և անուղղակի ձևով ազդել Հայաստանի տնտեսության բոլո՛ր ճյուղերի վրա։ Որոշները ավելի շատ են տուժել, մյուսները ավելի քիչ։

Կոնկրետ ներքին առևտրի գծով՝ 2020 թվականի մարտ ամսին ծավալը կազմեց 222 մլրդ դրամ, ինչը 4.5%-ով կամ 17.7 մլրդ դրամով պակաս էր 2019 թվականի մարտի ցուցանիշից (գծապատկեր 1)։
Online_trade_b4b.am._Ameria-1

Ապրիլին անկումն ավելի խորացավ՝ -33.1%։ Ներքին առևտրաշրջանառության ծավալը 2020 թվականի ապրիլին կազմեց 158.6 մլրդ դրամ՝ 2019 թվականի ապրիլի 235 մլրդ դրամի դիմաց։ Մայիսին անկման տեմպը թուլացավ, իսկ հունիսի տվյալները դեռ հրապարակված չեն։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային 3 ամիսներին (2020թ. մարտ, ապրիլ, մայիս) ՀՀ ներքին առևտրի ծավալը կազմել է 591.2 մլրդ դրամ, ինչը մոտ 140 մլրդ դրամով կամ 20%-ով քիչ է նախորդ տարվա նույն երեք ամիսների ցուցանիշից։

Իսկ հիմա՝ այս նվազման ֆոնին, ուշադրություն դարձրեք Հայաստանում բանկային քարտերի միջոցով ինտերնետ միջավայրում կատարված գործառնություններին (Գծապատկեր 2)։ Ինչպես տեսնում եք, այս տարվա բոլոր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, ծավալն աճել է։

Online_trade_b4b.am._Ameria-2

Օրինակ՝ 2020 թվականի մարտին բանկային քարտերի միջոցով ինտերնետ միջավայրում կատարվել է 43.9 մլրդ դրամի գործառնություն՝ 2019 թվականի մարտի 23.6 մլրդ դրամի դիմաց։ Ապրիլին այս ծավալն աճել է 26.3 մլրդ դրամից՝ 39.3 մլրդ դրամի, մարտին՝ 27.4 մլրդ դրամից՝ 38.1 մլրդ դրամի։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի մարտ-մայիս ժամանակահատվածում բանկային քարտերի միջոցով ինտերնետ միջավայրում կատարված գործառնությունների ծավալը կազմել է 121.3 մլրդ դրամ, ինչը 44 մլրդ դրամով կամ 57%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը։

Որպեսզի համեմատականն ավելի ակներև լինի, կազմել ենք նաև Գծապատկեր 3-ը, որտեղ ներկայացված է Հայաստանում ներքին առևտրի ծավալների և ինտերնետ միջավայրում քարտերի միջոցով կատարված գործարքների ծավալների տոկոսային փոփոխությունը։

Online_trade_b4b.am._Ameria-3

Ինչպես տեսնում եք, ներքին առևտուրն անկում է ապրել բոլոր ամիսներին, մինչդեռ քարտային օնլայն գործառնությունները բոլոր ամիսներին աճել են։ Ճիշտ է, աճի տեմպը թուլացել է, սակայն այս դինամիկան բերում է օնլայն առևտրի կշռի ավելացմանը։

Եվ վերջապես, այս ամենին գումարենք հայաստանյան բանկերի կողմից թողարկված՝ շրջանառության մեջ գտնվող քարտերի քանակը։ 2019 թվականի սկզբից ի վեր՝ քարտերի քանակն ավելացել է մոտ 400 հազար հատով։ 2020 թվականի մայիսի վերջի դրությամբ շրջանառության մեջ եղել է 2 մլն 427 հազար 396 քարտ։ Միայն այս տարվա ընթացքում քարտերի քանակն ավելացել է 37 հազարով։

Ամփոփում
Այս ամենը ցույց է տալիս, որ օնլայն գործարքների սրընթաց զարգացումն այլևս անկասելի է։ Կորոնավիրուսի համաճարակը արագացրել է անկանխիկ գործարքների տարածումը։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ բանկերը այսուհետ ավելի թեժ մրցակցություն են ծավալելու հենց այս՝ օնլայն ուղղությամբ՝ փորձելով ավելի որակյալ և ավելի մատչելի օնլայն ծառայություններ առաջարկել իրենց հաճախորդներին։

Օրինակ՝ հայաստանյան առաջատար Ամերիաբանկը շարունակում է օնլայն ծառայությունների առաջմղման իր քաղաքականությունը և հերթական՝ այս անգամ «Օնլայն ամառ» ակցիայով նվերներ է պատրաստել այն ֆիզ. անձ հաճախորդների համար, ովքեր օգոստոսի 1-ը ներառյալ նախընտրություն կտան օնլայն վճարումներին և փոխանցումներին (վիճակախաղի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ)։ Համոզված ենք, որ այս գործընթացը շարունակական և վարակիչ է լինելու, և մրցակցությանը դիմանալու են այն բանկերը, որոնք համահունչ կլինեն և կադապտացվեն արագ փոփոխվող իրականությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին: