Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես է փոխվել Հայաստանի և մյուսների տնտեսական ազատությունը վերջին տարիներին (գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

20:37 , 03 Փետրվար 2016

Ամերիկյան «Heritage Foundation» հիմնադրամը հրապարակել է 2016թ. Տնտեսական ազատության ինդեքսը (2016 Index of Economic Freedom), որի համաձայն՝ Հայաստանը հաշվառված 178 երկրների շարքում 67 միավորով զբաղեցրել է 54-րդ տեղը։ Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է համարվել «չափավոր ազատ»։
Հրապարակված զեկույցի համաձայն՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանի տնտեսական ազատության գնահատականը վատթարացել է 0.1 միավորով և կազմել է 67 միավոր։

67 միավորով մենք 53-54-րդ տեղերը բաժանում ենք Դոմինիկյան Հանրապետության հետ։ Մեզանից մեկ հորիզոնականով առաջ է Օմանը, իսկ մեզ հաջորդում են Մալթան և Սլովակիան։

Նշենք, որ ժամանակին այս զեկույցում շատ ավելի լավ դիրքեր ունեինք և տարածաշրջանի ակնհայտ առաջատարն էինք։ 2016-ի զեկույցում զգալիորեն նահանջել ենք, սակայն տնտեսական ազատության աստիճանով զիջում ենք միայն Վրաստանին (23-րդ տեղում է)։

ԵՏՄ անդամ մեր գործընկերները տնտեսության ազատության աստիճանով նկատելիորեն զիջում են մեզ։ Ռուսաստանը տնտեսական ազատության ինդեքսում 153-րդն է, Բելառուսը՝ 157-րդը, Ղազախստանը՝ 68-րդը։

Տնտեսական ազատության ինդեքս» (Index of Economic Freedom) վարկանշային հետազոտությունն արդեն գրեթե մեկ տասնամյակ իրականացվում է ԱՄՆ հեղինակավոր կենտրոններից մեկի՝ «Հերիթիջ ֆաունդեյշըն»-ի (The Heritage Foundation) և «Ուոլ Սթրիթ Ջորնըլ» (The Wall Street Journal) օրաթերթի կողմից։

«Հերիթիջ ֆաունդեյշըն» կազմակերպությունը ստեղծվել է 1973թ.: Այն հետազոտական և կրթական ինստիտուտ է («ուղեղային կենտրոն»), որի հիմնական նպատակներից են ԱՄՆ կառավարական պահպանողական քաղաքականության ձևավորումն ու աջակցումը։

«Տնտեսական ազատության ինդեքս» վարկանշային հետազոտության մեթոդաբանությունը հիմնվում է 10 տնտեսական ցուցիչների վրա, որոնց քանակական միջինացված հաշվարկի միջոցով տրվում է զեկույցում ներառված երկրներից յուրաքանչյուրի տնտեսական ազատության ամփոփ վարկանիշը։

Ստորև ներկայացվում են «Տնտեսական ազատության ինդեքսի» 10 ցուցիչները.
1. գործարար ազատություն
2. առևտրի ազատություն
3. ֆիսկալ ազատություն
4. ազատություն կառավարությունից
5. արժութային ազատություն
6. ներդրումային ազատություն
7. ֆինանսական ազատություն
8. սեփականության իրավունքի պաշտպանվածություն
9. ազատությունը կոռուպցիայից
10. աշխատանքային ազատություն։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1 մլն դոլարով ձեռք է բերում «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը»

Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերող ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ցանկանում է ձեռք բերել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» (ԱՄՓ) ընկերությունը։

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե