Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես է փոխվել բնակչության թիվը ՀՀ մարզերում և Երևանի առանձին վարչական շրջաններում

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 07 Մայիս 2017

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 986 հազար 100 մարդ։ 2016 թվականի հունվարի 1-ի համեմատ (1 տարվա ընթացքում) հանրապետության մշտական բնակչության թիվը նվազել է 12.5 հազարով։

Ընդ որում,  Երևանում բնակչության թիվն ավելացել է 2.1 հազարով, իսկ մարզերում (միասին վերցրած) նվազել 14.6 հազարով։ Ամենից շատ՝ 3.9 հազարով, նվազել է Լոռու և Շիրակի մարզերի բնակչության թիվը։

bnak-marzer

Ինչ վերաբերում է Երևանին, ապա 12 վարչական շրջաններից 5-ում բնակչության թիվն ավելացել է, 4-ում՝ նվազել, 3-ում՝ մնացել անփոփոխ։

Ամենից շատ՝ 800 հոգով, ավելացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչությունը և հասել 136.7 հազարի։ Նվազման առումով առաջատարը Արաբկիրն է՝ -400 մարդ։

Դավթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում բնակչության թիվը չի փոխվել։

Ամենից շատ մարդ՝ 139.6 հազար մարդ, բնակչում է Շենգավիթում, ամենից քիչ՝ 9.8 հազար, Նուբարաշենում։

bnak-Yerevan

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Հանրապետության Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:

Հայաստանի միջոցով գործարարները հնարավորություն են ստանում աշխատել խոշորագույն շուկաներում. Տիգրան Ջրբաշյան

Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, խոսելով Հայաստանի զարգացման հիմնական հիմնախնդիրների մասին, նշեց, որ առկա են թե լուրջ մարտահրավերներ