Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես է Տոկիոն օգտագործելու նոր տեխնոլոգիաները՝ 2020թ. Օլիմիպիական խաղերի ժամանակ (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:10 , 05 Սեպտեմբեր 2018

Համաշխարհային տնտեսական ֆորումը ուշագրավ տեսանյութ է պատրաստել այն մասին, թե Ճապոնիան 2020 թվականին ինչպիսի տեխնոլոգիական լուծումներով է պատրաստվում դիմավորել և ինչու ոչ՝ զարմացնել Օլիմպիական խաղերի հյուրերին։

Օլիմպիադան 100%-ով օգտագործելու է վերականգնվող էներգիա. մարզադաշտերը հոսանք կստանան հողմային և արևային կայաններից։

Մեդալները պատրաստվելու են հին հեռախոսներից։ Հին բջջային հեռախոսները փոքր քանակությամբ ոսկի, արծաթ և պղինձ են պարունակում։ Դրանց վերամշակմամբ կպատրաստվի 5000 մեդալ։ Ճապոնացիներն այս նպատակով արդեն նվիրաբերել են 80 հազար հեռախոս։

Տոկիոյի հյուրերը կկարողանան օգտվել առանց վարորդի մեքենաներից։ Ուղևորները մեքենաների դռները կբացեն իրենց սմարթֆոնների օգնությամբ և դրանցով էլ կվճարեն։

Հյուրերը կտեսնեն նաև արևային ճանապարհներ՝ փողոցներ, որոնք երեսպատված են արևային էներգիայի պանելներով։ Եվ սա դեռ ամենը չէ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչ էին «գովազդում» ԽՍՀՄ-ում (լուսանկարներ)

Հեռուստատեսությամբ գովազդային հոլովակներ չէին պտտվում, սակայն գովազդային բնույթի տեքստեր և կոչեր կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի, հատկապես՝ շենքերի տանիքներին

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Ռուսաստանի պետական ընկերությունները կհրաժարվեն արտասահմանյան սոֆթից

ՌԴ պետական ընկերությունները մի քանի ամիսների ընթացքում պետք է մշակեն հստակ պլան՝ մինչև 2021 թվականը ծրագրային ապահովման ոլորտում ներմուծման փոխարինում իրականացնելու համար