Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես է նվազել բջջային կապի 3 օպերատորների հասույթը 2017թ. առաջին եռամսյակում (գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին

21:35 , 15 Հունիս 2017

Հայաստանյան բջջային կապի ծառայություններից ստացված հասույթը շարունակում է նվազել։ Այդ մասին են վկայում բջջային կապի 3 օպերատորների` շարժական բջջային կապի ծառայությունների 2017 թվականի 1-ին եռամսյակի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների տվյալները (տվյալները մշակվել են B4B PRO համակարգի միջոցով)։

3 օպերատորների (ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ (Beeline), ՅՈՒՔՈՄ) ընդհանուր հասույթը շարժական կապի ծառայություններից այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 23 մլրդ 782.4 մլն դրամ։

2016 թվականի 1-ին եռամսյակի համեմատ հասույթը նվազել է 1.9 մլրդ դրամով կամ 8%-ով։

Հասույթի նվազում գրանցել են բոլոր երեքը, իհարկե, տարբեր չափով։

Ամենից շատ՝ 1 մլրդ 284.5 մլն դրամով կամ 9.1%-ով, նվազել է ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ-ի հասույթը և կազմել 12 մլրդ 866.8 մլն դրամ։

ԱՐՄԵՆՏԵԼ-ի հասույթը նվազել է շուրջ 357 մլն դրամով կամ 6.8%-ով, ՅՈՒՔՈՄ-ինը՝ 271 մլն դրամով կամ 6.1%-ով։

mobile-income

Ուշագրավն այն է, որ բացի ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ-ից՝ մյուս երկու ընկերությունները ավելացրել են գովազդի ծախսերը։

Մասնավորապես, ՅՈՒՔՈՄ-ն 2017 թվականի առաջին եռամսյակին գովազդին ուղղել է 200.2 մլն դրամ (2016-ի առաջին եռամսյակում՝ 173.1 մլն դրամ)։ Իսկ ԱՐՄԵՆՏԵԼ-ը գովազդային եռամսյակային բյուջեն 204.6 մլն դրամից հասցրել է 210.6 մլն դրամի։

Փաստորեն, գովազդային բյուջեների ավելացումը ոչ թե նպաստել է բջջային կապից ստացվող եկամուտների աճին, այլ պարզապես որոշ չափով մեղմել է դրանց նվազման տեմպը։

Այս թվերը հերթական անգամ ապացուցում են, որ, այսպես կոչված, OTT-ն (over-the-top content) լուրջ գլխացավանք է դարձել բջջային օպերատորների համար։ OTT-ն, եթե պարզ ձևակերպենք, տարբեր տեսակի մեսինջերներն են (Viber, WhatsApp և այլն), որոնք թույլ են տալիս հաղորդակցվել ձայնի, տեքստի միջոցով՝ շրջանցելով դասական հեռախոսակապն ու կարճ հաղորդագրությունները (այս մասին մեր հեղինակային բլոգում հետաքրքիր հոդված էր գրել Սամվել Մարտիրոսյանը)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդարանը մերժեց եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելու՝ «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությունը

Ծառուկյան դաշինքն առաջարկում է ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի բեռը թեթևացնել։

Volterman-ի շուրջ կրքերը թեժանում են. դրամապանակները խոստացված ժամկետներում չեն հասել գնորդներին

Առաջին դրամապանակները պետք է մատակարարվեին դառ անցած տարվա դեկտեմբերին

Նախագահի մոտ խորհրդակցություն է անցկացվել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների վերաբերյալ

Սերժ Սարգսյանը պահանջել է գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ