Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես զբոսաշրջության հավելաճն ավելացավ 2 տոկոսային կետով

Վերադարձ լուրերի բաժին

15:57 , 09 Օգոստոս 2018

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ  զբոսաշրջության ոլորտում առաջին կիսամյակում արձանագրվել է 12 տոկոս աճ:

«Մենք արդեն ունենք կիսամյակային կտրվածքով շուրջ 12 տոկոս աճ ու սպասում ենք շատ ավելի մեծ հնարավորությունների, հատկապես, աշնանային շրջանում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ Նա նաև նշեց, որ բավական հետաքրքիր է թե գաստրոտուրիզմը, թե էթնոտուրիզմը, թե էկոտուրիզմը։ «Սրան գումարվել է նաև նոր Հայաստանը տեսնելու ցանկացողների թվի աճը»,- ընդգծեց նախարարը։

Նշենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից մի քանի օր առաջ տեղեկանքի համաձայն՝ ներգնա զբոսաշրջությունն առաջին կիսամյակում ավելացել է ոչ թե 12, այլ 10.2 տոկոսով (տես՝ այստեղ)։

Tourism5

Աղբյուրը՝ ՀՀ Վիճակագրական կոմիտե

Մասնավորապես, 2018թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 685 971 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 10.2%-ով։ Ըստ երևույթին, նախարարը պարզապե վրիպել է՝ 10.2%-ի փոխարեն հնչեցնելով 12%-ը։

Սակայն գերլավատեսական պնդումները, թե նոր Հայաստանը տեսնել ցանկացողների թիվն աճել է, որոշ հարցեր է առաջացնում։

Բանն այն է, որ չնայած այս տարի զբոսաշրջությունն աճել է, սակայն աճի տեմպը նախորդ տարվա համեմատ զգալիորեն թուլացել է։ Այսպես, 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստան էր ժամանել 622 381 զբոսաշրջիկ, իսկ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել էր 24.2%-ով:

Ստացվում է՝ հին Հայաստանը տեսնել ցանկացողների թվի աճն ավելի մեծ էր։ Սա, իհարկե, կատակ է, սակայն տնտեսական ցուցանիշները չի կարելի ներկայացնել միայն այն տեսանկյունից, ինչպես ձեռնտու է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ անակնկալ՝ «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն անակնկալ է պատրաստել «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Հոկտեմբերի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

#Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին (տեսանյութ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար: