Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես են օգտագործվում հայկական բանկերի քարտերը արտասահմանում

Վերադարձ լուրերի բաժին

22:05 , 14 Դեկտեմբեր 2016

2016 թվականի հոկտեմբերին ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանյան երկրներում իրականացվել է 162179 գործառնություն, որոնց ընդհանուր շրջանառությունը կազմել է 6 մլրդ 518 մլն դրամ։

Ի տարբերություն Հայաստանի ներսում կատարված քարտային գործառնությունների, արտասահմանյան գործառնությունները հիմնականում անկանխիկ բնույթ ունեն։

Այսպես, 162179 գործառնություններից 146496-ը անկանխիկ են, 16683-ը՝ կանխիկացման գործարքներ։

Հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով արտասահմանյան երկրներում կանխիկացվել է 1 մլրդ 331 մլն դրամին համարժեք արտարժույթ։ Այսինքն, մեկ գործարքով կանխիկացվել է միջինը 85 հազար դրամին համարժեք արտարժույթ։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր գործարքի ժամանակ հայաստանցիները բանկոմատից դուրս են բերում միջինը 47 հազար դրամ։

Կարդացել նաև՝ Որքան գումար են բանկոմատով կանխիկացնում ՀՀ բնակիչները և ինչ հաճախականությամբ

Carter-arterkir

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել, որ պաշտպանում է քաղաքացիների շահերը»

Վարչապետին ներկայացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2017 թ. հաշվետվությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է գնել «Honor» սմարթֆոն և ստանալ գեղեցիկ համար

Առաջարկը գործում է ցանկացած մոդելի «Honor» սմարթֆոն գնելու դեպքում

«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն