Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես են քաղաքացիները վերաբերվում Կարեն Կարապետյանի նշանակմանը և գործելաոճին (գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին

00:06 , 24 Նոյեմբեր 2016

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է նոյեմբերի 2-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում իրենց կատարած հարցումների արդյունքները, որոնց մասնակցել են ՀՀ 1104  քաղաքացիներ։

Հարցվածների 57.2 տոկոսն ավելի շուտ դրական են գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը, 29 տոկոսը՝ լիովին դրական, 4 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 1.6 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, իսկ 8.2 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարցվածների 56.2 տոկոսն այս կարճ ժամանակահատվածում վարչապետի գործելաոճը գնահատել է ավելի շուտ դրական, 28.9 տոկոսը՝ լիովին դրական, 3.7 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 1.7 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, իսկ 9.5 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Այսինքն, ընդհանուր առմամբ, քաղաքացիների 85.1 տոկոսը դրական են գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը։

Հարցին, թե՝ ինչպե՞ս եք գնահատում նոր ձևավորված կառավարության փոփոխությունները,  այդ թվում՝ նախարարների փոփոխություններ, նախարարությունների անվանափոխումներ և վերակազմավորումներ, և այլն, հարցվածների 73.9 տոկոսը դրական է գնահատել, 12.5 տոկոսը՝ բացասական, իսկ 13.6 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

Քաղաքացիներին նաև հարցրել են, թե ի՞նչ սպասումներ ունեն նոր ձևավորված կառավարությունից առաջիկա 6 աﬕսների ընթացքում։

Հարցվածների 44.2 տոկոսը պատասխանել է, որ նոր կառավարությունը շոշափելի քայլեր իրականացնելով ունակ կլինի բարելավել ՀՀ տնտեսության վիճակը, 24.5 տոկոսը պատասխանել է, որ նոր կառավարությանը չի հաջողվի ոչ ﬕ տեսանելի հաջողություն գրանցել այդ ընթացքում, 19.2 տոկոսը պատասխանել է, որ նոր կառավարությունը բոլոր տնտեսվարողներին կբերի օրենքի դաշտ։

Հարցվածների 12 տոկոսը կարծում է, որ նոր կառավարությունը կնպաստի արդար և թափանցիկ ընտրությունների իրականացմանը, իսկ 15.4 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք:

Աջակացություն Շիրակի և Լոռու մարզերին

Հավատարիմ մնալով կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ՀԲՄ–ն բանկերի հետ համատեղ իրականացրեց աջակցության ծրագրեր Շիրակի և Լոռու մարզերում։