Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես են փոխվել դրամով և դոլարով տրվող վարկերի տոկոսադրույքները (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

21:17 , 08 Փետրվար 2017

2016 թվականի ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը մեղմացրեց իր կողմից տարվող կոշտ դրամավարկային քաղաքականությունը։ Նախորդ տարվա ընթացքում ԿԲ-ն մի քանի փուլով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` տարեսկզբի 8.75%-ից տարվա վերջին այն հասցնելով 6.25%-ի։

Բացի այդ, ՀՀ առևտրային բանկերը տարվա ընթացքում համալրեցին իրենց կապիտալը, որպեսզի 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընդհանուր կապիտալի մեծությամբ համապատասխանեն ԿԲ նոր պահանջին՝ 30 մլրդ դրամին (նախկին 5 մլրդ դրամի փոխարեն)։ Այսինքն՝ բանկերի մոտ կուտակվեցին ռեսուրսներ, որոնք պետք էր տեղաբաշխել։

Այս ամենը՝ դրամավարկային մյուս պայմանների թուլացման հետ զուգահեռ (օրինակ, արտարժույթով ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվի նվազեցումը) պետք է բերեին տոկոսադրույքների նվազեցմանը։

Ստորև ներկայացված է, թե ինչպես են փոխվել առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքը՝ ըստ ամիսների (ներկայացված են ՀՀ առևտրային բանկերի կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված տվյալ ժամկետայնության վարկերի միջին կշռված տոկոսադրույքները։ Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք». Նախագահը վստահ է, որ հունվարի 1-ից «թռիչքաձև գնաճ» չի լինի

Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։