Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես են ստվերից դուրս եկել սուպերմարկետների աշխատողները (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 11 Սեպտեմբեր 2018

Թավշյա հեղափոխությունից հետո խոսակցությունների մակարդակով լուրեր տարածվեցին, որ ստվերի դեմ պայքարի արդյունքում խոշոր ընկերությունները սկսել են համատարած գրանցել իրենց բոլոր աշխատողներին։ Վերջերս այս լուրը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը և կոնկրետ թիվ հնչեցրեց։ Նա նշել էր, որ արդեն ամփոփել են հուլիս ամսվա տվյալները, և ստացվել է, որ ունենք մոտ 28 հազար վարձու աշխատողների թվաքանակի ավելացում:

Մաշադյանը նաև հավելել է, որ այդ չափի աշխատատեղեր միանգամից չէին ստեղծվի, և այդ ցուցանիշի բարելավումը պայմանավորել է աշխատողներին գրանցելու գործընթացը հետ:

Իհարկե, մենք Պետական եկամուտների մանրամասն տվյալներին չենք տիրապետում, սակայն բաց աղբյուրներից օգտվելով՝ մոտավորապես հաշվել ենք, թե աշխատակիցների թվի առումով ինչ փոփոխություններ են եղել սուպերմարկետների ոլորտում։

* * *

Քանի որ խոշոր բիզնես և ստվեր ասելով՝ շատերի ուշադրությունը անմիջապես կենտրոնանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների վրա, սկսենք հենց դրանցից։

Ինչպես գիտեք, տևական ժամանակ Ալեքսանյանի բիզնեսները գործում էին 1 հիմնական ընկերությամբ։ Սկզբում Սալեքս Գրուպն էր, հետո դրան փոխարինեց Ալեքս Գրիգը, հետո էլ՝ Ալեքս Հոլդինգը։ Այս նույն ընկերությամբ և՛ շաքարի ներկարման ու արտադրության բիզնեսն էր արտացոլվում, և՛ Yerevan City սուպերմարկետները ցանցերինը։ Այս տարվա մայիսին գրանցվեց ՍԻԹԻ ընկերությունը։ Այսինքն՝ սուպերմարկետների բիզնեսը առանձնացվեց շաքարից։

Հիմա դիտարկենք աշխատողների թվի փոփոխությունը՝ ըստ ամիսների։

Ստորև բերված գծապատկերում տեսնում եք, որ մայիսին՝ ապրիլի համեմատ, Ալեքս Հոլդինգի գրանցված աշխատողների թիվն աճել է միանգամից 887-ով։ Հունիս և հուլիս ամիսներին այս ընկերության աշխատողների թիվը նվազել է։ Սակայն փոխարենը՝ նոր գրանցված ՍԻԹԻ-ն հուլիսին ունեցել է 2910 աշխատող։

stver1

Ստացվում է՝ Ալեքս Հոլդինգն ու ՍԻԹԻ-ն միասին 2018 թվականի հունվարին ունեցել են 6280 աշխատող։ Ու եթե ընդունենք, որ ՍԻԹԻ-ն իրականում Ալեքս Հոլդինգից տարանջատված ընկերություն է, կստացվի, որ միայն շաքարի և սուպերմարկետների մասով աշխատակիցների թիվն ավելացել է մոտ 2000-ով։

Սակայն սա դեռ ամենը չէ. ստվերից դուրս են եկել նաև Ալեքսանյանին պատկանող այլ ընկերությունների աշխատակիցները։

Օրինակ, դեղորայքի շուկայում գործող Նատալի ֆարմի աշխատողների միջին թիվը հունվար-ապրիլին կազմել է 1640, իսկ հուլիսին՝ 1822։

Ալեքս Տեքստիլի մասով աճն ավելի մեծ է։ Այս ընկերությունը մինչև ապրիլ ամիսը ունեցել է միջինը 440 աշխատող (կոնկրետ ապրիլին՝ 420)։ Հեղափոխությունից հետո աշխատակիցների թիվը բազմապատկվել է և հուլիսին կազմել 1138։

Այսինքն, միայն վերը նշված ընկերությունների մասով՝ Սամվել Ալեքսանյանը ստվերից դուրս է բերել մոտ 3000 աշխատողների։ Նրան պատկանող մյուս ընկերությունների մասին այս պահին տվյալների չունենք։

Վերադառնալով սուպերմարկետների թեմային՝ նշենք, որ հետհեղափոխական շրջանում զգալիորեն ավելացել են ՍԱՍ Գրուպի աշխատողները։ Այս ընկերության աշխատակիցների թիվը մայիսի 1420-ից հունիսին միանգամից աճեց մինչև 1843, սակայն հուլիսին նվազեց մինչև 1733։

stver2

Մյուս սուպերմարկետների աշխատակիցների թիվը ապրիլից հետո ընկած ժամանակահատվածում էական փոփոխությունների չի ունեցել։

Ավելացնենք նաև, որ մեր դիտարկած 7 սուպերմարկետների ցանցերի աշխատողների ընդհանուր թիվը հուլիսին կազմել է 6734։

 stver3

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։