Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես են պակասում «դրսից եկող» փողերը (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

17:12 , 06 Հոկտեմբեր 2015

Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է արտերկրից ուղարկվող դրամական փոխանցումներից (տրանսֆերտներից)։ Վերջին տարիներին ֆիզիկական անձանց կողմից միայն բանկային համակարգի միջոցով Հայաստան փոխանցվել է տարեկան ավելի քան 2 մլրդ դոլար։ Հայաստանի նման փոքր տնտեսության համար դա բավականին մեծ թիվ է։ Ու ինչ խոսք, այդ գումարի պակասելը անմիջական ազդեցություն պիտի ունեներ մեր համախառն սպառման, ու հետևաբար՝ Հայաստանի տնտեսական ակտիվության վրա։

Սա արդեն կատարված իրողություն է. տրանսֆերտները նախորդ տարվա վերջից նվազել են և շարունակում են նվազել, իսկ Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը, պաշտոնական տվյալներով, անկում է ապրել։

Իսկ որքանո՞վ են պակասել տրանսֆերտները և հատկապես ո՞ր երկրներից

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2015 թվականի օգոստոսին ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան փոխանցվել է շուրջ 159.8 մլն. դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի օգոստոսին այդ ցուցանիշը 226.3 մլն. դոլար էր։
Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին 8 ամիսներին (հունվար-օգոստոս) արտերկրից Հայաստան փոխանցվել է 1 մլրդ 22.1 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.4 մլրդ դոլարի դիմաց։ Այսինքն՝ հունվար-օգոստոսի կտրվածքով Հայաստան ուղարկվող տրանսֆերտները կրճատվել են 392.8 մլն դոլարով կամ 27.76 %-ով։ 392.8 միլիոն դոլարը լուրջ գործոն է Հայաստանի համար։

Ընդ որում, դատելով ամսական շարժից՝ տրանսֆերտների անկումը գնալով խորանում է։ Այս տարվա օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, 66.5 միլիոն դոլարով ավելի քիչ գումար է ստացվել արտերկրից։ Սա բացարձակ ռեկորդ է, ինչը նշանակում է, որ տարվա կտրվածքով տրանսֆերտների նվազումն ավելի խորն է լինելու։

Ո՞ր երկրից են պակասել փոխանցումները
Ռուսաստանից։ ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցները այս տարի ավելի քիչ գումար են ուղարկել Հայաստան։ Գումարած դրան՝ նրանց ուղարկած գումարը մասամբ արժեզրկվել է՝ ռուբլու թուլացման պատճառով։
Եթե 2014 թվականի օգոստոսին ՌԴ-ից Հայաստան փոխանցումների ներհոսքը 167.7 մլն. դոլար էր, այս տարվա օգոստոսին այդ թիվը նվազել է մինչև 92.8 մլն.։ Ընդհանուր առմամբ, 2015 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում ՌԴ-ից ՀՀ փոխանցվել է 625.8 մլն. դոլար (նախորդ տարվա հունվար-օգոստոսին՝ 1 մլրդ 45 մլն. դոլար էր)։ Նվազումը՝ 420 մլն դոլար կամ 40.1%։

Ուշագրավն այն է, որ նույն ժամանակահատվածում աճել է արտահոսքը՝ Հայաստանից Ռուսաստան։ Այսինքն՝ այստեղից ավելի շատ փող են ուղարկել, քան նախորդ տարի։ Ամսական տվյալները բերված են գծապատկերում։ Իսկ 8 ամիսների կտրվածքով Հայաստանից Ռուսաստան ուղարկվել է 167.3 մլն. դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 155.8 մլն. դոլարի դիմաց։

Իհարկե, չնայած այս ամենին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստան եկող տրանսֆերտների հիմնական աղբյուրը։ Այս տարվա տվյալներով՝ ՌԴ-ին բաժին է ընկել ընդհանուր տրանսֆերտների 61.2%-ը։ Մեծությամբ երկրորդ աղբյուրը ԱՄՆ-ն է (11.3%), որին հաջորդում են մյուս երկրները։

Թեպետ ասում են, որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, մի թեթև կանխատեսում անենք։ Ինչպես նշեցինք, այս տարվա 8 ամիսների կտրվածքով Հայաստան ուղարկվող փոխանցումները նվազել են 27.7%-ով։ Եթե անկման տեմպը վերջին եռամսյակում չթուլանա, ապա տարեվերջին տրանսֆերտների ծավալը կկազմի շուրջ 1.5 միլիարդ դոլար։ Նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 2009 թվականին՝ ճգնաժամի ժամանակ։
transferts

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե

Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին

Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

2017թ. երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։