Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես են բուքմեքերները գնահատում քաղաքական ուժերի շանսերը դեկտեմբերի 9-ի ընտրություններին

Վերադարձ լուրերի բաժին

16:51 , 26 Նոյեմբեր 2018

Toto բուքմեքերական ընկերությունը խաղադրույքներ է ընդունում՝ կապված 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ։ Toto-ն գործակիցներ է սահմանել մասնակից յուրաքանչյուր քաղաքական ուժի համար՝ կանցնի՞ տվյալ ուժը Ազգային ժողով, թե՞ ոչ։

ԱԺ-ում հայտնվելու ամենամեծ հավանականությունը, ըստ բուքմեքերի, ունի «Իմ քայլը» դաշինքը՝ անցնելու գործակիցն ընդամենը 1.001 է, չանցնելունը՝ 250։

ԱԺ անցնելու մեծ շանսեր ունեն ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Սասնա ծռերը»։ Այս ուժերի՝ ԱԺ անցնելու շանսերը Toto-ն ավելի բարձր է գնահատում, քան չանցնելու։ Ստորև ներկայացնում ենք առանձին գործակիցները։

ԻՄ ՔԱՅԼԸ դաշինք
Կանցնի ԱԺ՝ 1.001, չի անցնի՝ 250

ԲՀԿ
Կանցնի ԱԺ՝ 1.07, չի անցնի՝ 6.7

ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ
Կանցնի ԱԺ՝ 1.11, չի անցնի՝ 5.55

ՀՀԿ
Կանցնի ԱԺ՝ 1.22, չի անցնի՝ 3.8

ՀՅԴ
Կանցնի ԱԺ՝ 1.3, չի անցնի՝ 3.2

ՍԱՍՆԱ ԾՌԵՐ
Կանցնի ԱԺ՝ 1.35, չի անցնի՝ 2.9

ՄԵՆՔ դաշինք
Կանցնի ԱԺ՝ 2.3, չի անցնի՝ 1.55

Քաղաքացու որոշում
Կանցնի ԱԺ՝ 2.8, չի անցնի՝ 1.38

ՕԵԿ
Կանցնի ԱԺ՝ 9.5, չի անցնի՝ 1.03

Իսկ որքա՞ն ձայն կստանա «Իմ քայլը»։ Ըստ Toto-ի, ամենահավանական միջակայքը մասնակիցների 71-75%-ն է։ Բուքմեքերը գրեթե համոզված է, որ «Իմ քայլը» 66% և ավելի ձայն կստանա (1.2 գործակից), իսկ 76% և ավելին այնքան էլ հավանական չի համարում (2.8 գործակից)

TOTO-polit

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

InecoPay. Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում»

Տարոն Աճեմօղլուի գիրքը հայերենով մեկ շաբաթից վաճառքում կլինի

Երեկ լույս է տեսել Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները»-ի (Why Nations Fail) ազդօրինակը։ Գիրքը հայերեն լեզվով է ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել