Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես են «աշխատում» բանկերի վարկերը (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին

18:31 , 10 Մայիս 2016

Նախկին հրապարակումներում ներկայացրել ենք ՀՀ բանկերի գործունեության որոշ տվյալներ, այդ թվում՝ նրանց վարկային պորտֆելների մեծությունը և փոփոխությունը։

Բանկի գործունեության գնահատման տեսանկյունից ոչ պակաս կարևոր է հասկանալ, թե ինչպես են աշխատում այդ վարկերը՝ որքան եկամուտ են բերում։

Դրա համար բանկիրները օգտագործում են վարկային պորտֆելի շահութաբերության գործակիցը (yield on loans): Այն իրենից ներկայացնում է վարկերից ստացված տոկոսային եկամտի և վարկային պորտֆելի միջին մեծության հարաբերակցությունը։

Մենք հաշվարկել ենք ՀՀ բանկերի այդ գործակիցը՝ հաճախորդներին տրված վարկերի գծով։ Որպես հիմք վերցրել ենք 2016 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները (վարկային պորտֆելի միջին մեծություն, հաճախորդներից տրված վարկերից ստացված տոկոսային եկամուտ) և բերել այն տարեկան տեսքի։

 

Ինչպես տեսնում եք, բանկերի վարկային պորտֆելների շահութաբերության գործակիցներն առանձին բանկերի մոտ խիստ տարբերվում են։ Օրինակ, Առէկսիմբանկում այդ ցուցանիշը (2016-ի առաջին եռամսյակի արդյունքներով) կազմում է տարեկան 7.9%, HSBC Հայաստան բանկում՝ 9.3%, իսկ ԲՏԱ-Հայաստան բանկի դեպքում հասնում է 19.9%-ի։ Սա նշանակում, որ ԲՏԱ-ի վարկային պորտֆելում գերակշռում են բարձր տոկոսադրույքով, կարճաժամկետ վարկերը։ Ստորև ներկայացնում ենք նաև առանձին բանկերի վարկային պորտֆելների միջին չափերն ու 2016 թվականի առաջին եռամսյակում վարկերից ստացված տոկոսային եկամուտները։

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որտե՞ղ պետք է ներդրվեն սփյուռքից ներգրավված ֆինանսական միջոցները

Հաշվի առնելով առաջադրված սկզբունքները պետք է բացառել այնպիսի նախագծերը ինչպիսիք են Նաիրիտի վերագործարկումը, ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը

Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետագա փոփոխությունների քննարկումները կլինեն ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի ակտիվ մասնակցությամբ