Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչպես են աճել գներն ու աշխատավարձերը 2017թ. հունվար-նոյեմբերին

Վերադարձ լուրերի բաժին

19:20 , 20 Դեկտեմբեր 2017

2017 թվականի նոյեմբերին՝ 2016 թվականի նոյեմբերի համեմատ (12-ամսյա կտրվածքով), սպառողական գներն աճել են 2.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված տեղեկանքից։

Իսկ հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ (ժամանակահատվածի միջին) գներն աճել են 0.8%-ով։

Միջին աշխատավարձի դինամիկան այսպիսին է. 12-ամսվա կտրվածքով միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 3.8%-ով և կազմել 187 914 դրամ։ Իսկ հունվար-նոյեմբերի ժամանակահատվածի կտրվածքով միջին աշխատավարձն աճել է 2.6%-ով և կազմել 189 631 դրամ։ Այսինքն, 2 դեպքում էլ՝ թե՛ ամսական կտրվածքով, թե՛ ժամանակահատվածի, աշխատավարձն ավելի արագ է աճել, քան գները։

Կարելի՞ է արդյոք ասել, որ Հայաստանում վարձու աշխատողների գնողունակությունը 2017 թվականին աճել է։

Այո, բայց՝ մասամբ։ Բանն այն է, որ աշխատավարձի աճը գրանցվել է միայն մասնավոր հատվածում։ Այսպես՝ 2017 թվականի նոյեմբերին՝ 2016-ի նոյեմբերի համեմատ, ոչ պետական հատվածում միջին ամսական աշխատավարձն աճել է 4.9%-ով և կազմել 223 910 դրամ։ Իսկ պետական հատվածում աճը ընդամենը 1.1% է (աշխատավարձի չափը՝ 156 563 դրամ)։

Հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի կտրվածքով՝ ոչ պետական հատվածի միջին աշխատավարձն աճել է 3.6%-ով, իսկ պետական հատվածինը մնացել անփոփոխ։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ պետական հատվածի աշխատողների գնողունակությունը 2017 թվականի ընթացքում նվազել է՝ չնայած տնտեսական աճի բարձր տեմպին և թույլ գնաճին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային առևտրի ծավալի վերականգնումը դանդաղել է

ՀՀ ԿԲ 2019 թ․ առաջին կիսամյակի ֆինանսակայն կայունության հաշվետվության համաձայն՝ 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում հիմնական ապրանքային շուկաներում ընդհանուր առմամբ շարունակվել է գների նվազման` նախորդ տարեվերջին արձանագրված միտումը։

Լիդիանը դատական հայց է ներկայացրել Էրիկ Գրիգորյանի ղեկավարած նախարարության դեմ

Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել շրջակա միջավայրի նախարարության որոշումներից մեկը, որով գերատեսչությունը մերժել է Դարբ գետից 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության դիմումը։

Visa and Georgia’s TBC-backed neobank – Space announce strategic partnership

Visa, the world’s leader in digital payments, and Space, the first fully digital bank in Georgia, today announced they have signed a partnership agreement to jointly develop innovative banking services and expand digital banking footprints in new geographies.